Թուրքիան շատ վտանգավոր է ՀՀ-ի համար․ կխեղդի մեզ, եթե մեն-մենակ մնանք, պե՛տք է խոսենք թուրքերի հետ․ Թաթուլ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը «Ալիք մեդիա»-ի լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ

-Անդրադառնանք հայ-թուրքական հարաբերություններին. Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները: Դուք այն լրագրողներից եք, ով մինչև պատերազմը և հատկապես պատերազմի օրերին ասում էր, որ պետք է խոսել թուրքերի հետ և մեր շահերի մասին խոսակցություն տանել, բայց դրան ի պատասխան մեծ հակազդեցություն էր գալիս՝ ատելության խոսքով ու վիրավորանքներով լի և հիմնավորումով, թե ինչպե՞ս կարելի է խոսել Ցեղասպանություն իրականացրած Թուրքիայի հետ, որը նաև Ադրբեջանի եղբայրական պետությունն է և աջակցել է նրան այս պատերազմի ժամանակ: Ինչպե՞ս կարելի է խոսել թուրքերի հետ:

-Ձեր հարցին կարող եմ մի քանի պատասխան տալ: Իսկ ինչպե՞ս կարելի էր խոսել 1915 թվականին, երբ Ցեղասպանությունը երեք տարի առաջ էր տեղի ունեցել և ՀՀ ղեկավարները՝ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Արամ Մանուկյանը խոսում էին թուրքերի հետ: Երկրորդ՝ 1918թ. հենց այս օրը՝ օգոստոսի 31-ին Հայաստան է ժամանել Օսմանյան կայսրության առաջին թուրք պաշտոնյան՝ որպես դիվանագիտական հարաբերություններ հաստատած երկրի ներկայացուցիչ՝ Խալիլ Քութ փաշան, որը Էնվերից, Թալեաթից ու Ջեմալից հետո հայերի ամենամեծ ջարդարարն էր։ Դուք գիտե՞ք, որ նրան ընդունել է Արամ Մանուկյանը, նրանք ողջագուրվել են, գիտե՞ք, որ 1919 թվականին Խատիսյանի պատվիրակությունը Պոլիս է այցելել և շնորհակալություն հայտնել Թուրքիայի սուլթանին՝ ՀՀ-ն ստեղծել թույլ տալու համար: Գիտե՞ք, որ Արամ Մանուկյանը ջարդարար Խալիլ փաշայից հաց է խնդրել, և նա ուղարկել է հաց Հայաստանի համար: Գիտե՞ք, որ Պոլսում գտնվող Խատիսյանը 2018թ. սեպտեմբերին խնդրել է Էնվերին և Թալեաթին, որ նա կապ հաստատի Ադրբեջանի հետ, որ նրանք այնտեղ դադարեցնեն հայերի ջարդերը: Կարող եմ այսպիսի բամաթիվ օրինակներ բերել: Երբ չես խոսում քո հարևանի հետ, անկախ նրանից՝ նա ոճրագործ է, թշնամի է, թե՝ բարեկամ, քո փոխարեն խոսում են ուրիշները՝ ռուսները, ամերիկացիները, եվրոպացիները, և խոսում են ոչ թե հայկական օրակարգից, այլ իրենց շահերից:

-Իսկ ինչի՞ մասին խոսել այսօր թուրքերի հետ:

-Օրակարգը, իհարկե, կարևոր է։ Ես չեմ կարծում, թե Հայաստանի որևէ իշխանություն Թուրքիայի հետ կգնա և կխոսի թուրքական օրակարգից, բայց խնդիրն այն է, թե մեր ուժերն ու հնարավորությունները թույլ տալի՞ս են, որ մեր օրակարգի հարցերը և մեր շահերը մեր ցանկություններին համապատասխան առաջ տանենք: Բայց այն, որ պետք է թուրքերի հետ խոսել, միանշանակ է: Եթե ուզում ես հարաբերություններ հաստատել, պետք է խոսես: Արդյո՞ք հայերի շահերից է բխում, որ հայ-թուրքական սահմանները մնան փակ, կան մարդիկ, որ կարծում են այդպես ավելի լավ է… Ես չեմ հասկանում այդ մարդկանց, որոնք կարծում են, թե սահմանների բացումը վատ է։ Դա վատ է այն դեպքում, երբ չես կարողանում ի շահ քո երկրի օգտագործել սահմանների բացումը:

-Մշտապես մեր ենթագիտակցության մեջ նստած է, որ եթե ռուսական զորքն այստեղ չլինի, թուրքերը կհարձակվեն, բայց թուրքերի հետ խոսելով չեզոքանո՞ւմ է այդ վտանգը…

-Այսօր Թուրքիայից և Ադրբեջանից Հայաստանի նկատմամբ սպառնալիքը զսպող միակ գործոնը, ցավոք, ռուսական ռազմական ներկայությունն է։ Ես չեմ ասում, որ ռուսներն այստեղ են մեզ փրկելու համար, պարզապես այստեղ շահերի համընկնում կա, և այդ պատճառով է նաև, որ Թուրքիան ու Ադրբեջանը տեսնում են որոշակի կարմիր գծեր, այլապես ես չեմ պատկերացնում, թե մենք ինչ դժոխային իրավիճակի մեջ կլինենք: Այս երկու հարցերն իրարից պետք է տարանջատենք, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է թուրքերի հետ խոսենք։ Հակառակը, մենք պետք է թուրքերի հետ խոսենք, որովհետև, առաջին՝ դրանով մենք կարող ենք Հայաստանի ինքնիշխանության և անկախության փշրանքները վերջնականապես փրկել ու Հայաստանին հեռու պահել կալինինգրադացումից, և երկրորդ՝ ինչքան էլ ասեն, թե թուրքերն ու ադրբեջանցիները մեկ են, որ Ալիևն ու Էրդողանն իրար ամուր գրկած են, այնուամենայնիվ, Թուրքիան ու Ադրբեջանը տարբեր պետություններ են և ունեն տարբեր շահեր, և եթե այդ շահերի մեջ կա անգամ մեկ տոկոս հակասություն, և եթե այդ մեկ տոկոս հակասությունից մենք կարող ենք օգտվել, ապա պետք է օգտվենք, դրա համար պետք է խոսենք թուրքերի հետ:     

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան