Փաստաբանները գրատախտակի վրա նշում էին Սեֆիլյանի դեմ տված ցուցմունքների հակասությունները

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շենգավիթ վարչական շրջանում դատական նիստի ընդմիջումից հետո դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը: Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը շարունակում է իր պաշտպանական ճառը:

Հայրապետյանն անդրադարձավ Սեֆիլյանի դեմ տված ցուցմունքներին՝ նշելով, որ միայն Հովհաննես Պետրոսյանն է Սեֆիլյանի դեմ ցուցմունք տվել:

Ի դեպ, նշենք, որ մեղադրողն ամենամեղմ պատիժը պահանջել էր հենց նրա` Հովհաննես Պետրոսյանի համար` 2 տարվա ազատազրկում: «Հովհաննես Պետրոսյանի հետ առերեսում տեղի չի ունեցել»,- հայտարարեց փաստաբանը, որով Սեֆիլյանի մի շարք հիմնարար իրավունքներ խախտվել են:

Փաստաբան Արայիկ Պապիկյանն ու Տիգրան Հայրապետյանը դատարանում գրատախտակ էին բերել, որի վրա ընդգծում էին Հովհաննես Պետրոսյանի տված ցուցմունքների հակասությունները: Մասնավորապես հակասություն կար Հովհաննես Պոտրոսյանի՝ Ժիրայր Սեֆիլյանին ճանաչելու ժամկետների մեջ` նա երկու ցուցմունքներում տարբեր տարիներ էր նշել: Հաջորդը հանդիպումների հաճախականության մասին էր, հակասություններ կային նաև գտնված զենքերի մասին տված ցուցմունքներում. «Հովհաննես Պետրոսյանն ասել էր զենքերն իրեն տված են եղել գաղափարի համար, սակայն մեղադրական եզրակացության մեջ ստացվել է, որ զենքերը տրված են եղել շենքեր, շինություններ գրավելու համար»,- ասաց փաստաբանը:

Հեռուստաաշտարակը գրավելու սխեմայի մասին տրված ցուցմունքներից մեկում Պետրոսյանը նշել էր, որ այն գրել է ու պահել իր մոտ, մեկ այլով նշել՝ տվել է Սեֆիլյանին. «300 զինվածն ուժ ունանալու մասին խոսելիս Հովհաննես Պետրոսյանն ասել է, որ կոնկրետ թիվ ասել չի կարող և անիրատեսական է համարում այդ տվյալները, բայց Սեֆիլյանի մեղադրական եզրակացության մեջ նշվել է, այդ թվով զինված անձանց խմբի մասին տվյալներ»,- նշեց փաստաբանը:

Փաստանաբանը նաև այլ ցուցմունքներ վկայակոչեց, որոնցում ևս անհամապատասխանություններ կային: