Դավիթ Տոնոյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Լուրեր

17.12.2025 | 11:45
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.12.2025 | 11:33
Տեր Շտեգենը վերադարձել է խաղադաշտ ու մասնակցել «Բարսելոնայի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 11:22
Դոնալդ Թրամփը հայտարարել է Վենեսուելայի ծովային շրջափակման մասին
17.12.2025 | 11:10
FIFA The Best. Ում օգտին են քվեարկել Էդուարդ Սպերցյանը և Եղիշե Մելիքյանը
17.12.2025 | 11:06
Չախոյանը հաղորդում է ներկայացնում Ավինյանի դեմ․ պնդում է՝ 700 մլն դոլար է հափշտակվել․ ՈՒՂԻՂ
17.12.2025 | 10:42
Համաձայնագիրը խաղաղության հիմքն է, եթե կա բարի կամք և փոխադարձ հարգանք. իսպանացի պատգամավորը՝ Երևան-Բաքու երկխոսության մասին
17.12.2025 | 10:27
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.32%-ով և կազմել 4320.30 դոլար
17.12.2025 | 10:12
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին գլխավոր մաքսային տեսուչից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
17.12.2025 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 17-ի դրությամբ
17.12.2025 | 09:45
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ
17.12.2025 | 09:32
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց
16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Բոլորը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 16-ին ընդունեց ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին, որն առաջին անգամ էր այցելում ՀՀ ԱԻՆ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն հայտնեցին ապահովել արդեն առկա ծրագրերի իրականացման շարունակականությունը և նախանշեցին համագործակցության ընդլայնման նոր ուղիները:

Կողմերը քննարկեցին Հայաստանում աղետների ռիսկի կառավարման գործընթացը խթանելու և զարգացնելու ուղղությամբ իրականացվող համատեղ քայլերը, այն է՝ երկրում առկա թունաքիմիկատների և վտանգավոր քիմիական նյութերի ճիշտ ու անվտանգ պահպանման ու հետագա չեզոքացման գործընթացը (մասնավորապես՝ «Նաիրիտ» գործարանում և Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում), մարզերում նոր հրթիռային հակակարկտային կայանների գործարկումը, հումանիտար ականազերծման գործընթացը և այլն:

Իր խոսքում ԱԻ նախարարն ընդգծեց բնակչության դիմակայունության և պատրաստվածության բարձրացումը հատկապես համայնքային մակարդակում. «Յուրաքանչյուր համայնքում պետք է լինի գիտակցությունն առ այն, որ ավելի դյուրին է կանխարգելել աղետի հետևանքները, քան հետո զբաղվել դրանց վերացմամբ: Շատ կարևոր է, որ աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցները համայնքի բյուջեի բաղադրիչ դառնան և այս գործընթացում ՄԱԿ-ի աջակցությունն ու միջազգային փորձի կիրառումն անհրաժեշտություն է»,- նշեց նախարարը:

ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը պատրաստակամություն հայտնեց աջակցել այս տարի Հայաստանում իրականացվող արտակարգ իրավիճակների ոլորտին նվիրված 2 համապետական և միջազգային միջոցառուման. հունիս ամսին կայանալիք Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային պլատֆորմի աշխատանքներին և դեկտեմբերի 5-ից 7-ը «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվող Սպիտակի երկրաշարժի հիշատակման 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Կողմերը քննարկեցին նաև Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Եվրամիության, ԵՄ անդամն երկրների հետ երկկողմանի հարաբերությունների և ՄԱԿ-ի հովանու ներքո տարածաշրջանում դիմակայունության մակարդակի բարձրացման և աղետների ռիսկի նվազեցման նպատակով անդրսահմանային համագործակցության ուղիները: