ՄԱԿ-ը նախազգուշացրել է Աֆղանստանում մարդասիրական ճգնաժամի մասին

Լուրեր

16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաբուլից մարդկանց տարհանման ավարտից հետո Աֆղանստանում մարդասիրական ճգնաժամը կխորանա, նախազգուշացրել է փախստականների հարցով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին այսօր տարածված հայտարարության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա կոչ է արել երկրների ղեկավարներին՝ կիսել «մարդասիրական պատասխանատվությունը», չփակել Աֆղանստանից փախստականների համար սահմանները, այդ թվում՝ Իրանի ու Պակիստանի հետ, որտեղ արդեն իսկ բնակվում է 2,2 միլիոն աֆղան։

«Քաբուլից օդային կամուրջները կդադարեցվեն հաշված օրերի ընթացքում և կատարված ողբերգությունն այլևս այդքան տեսանելի չի լինի։ Սակայն դա նախկինի նման միլիոնավոր աֆղանների համար կլինի ամենօրյա իրականություն»,- նշել է Գրանդին։

ՄԱԿ-ի պաշտոնյան կոչ է արել համաշխարհային հանրությանը՝ «երես չթեքել» Աֆղանստանում ստեղծված իրավիճակից։

Մինչև տարեվերջ Աֆղանստանը կարող է լքել մինչև 500 հազար մարդ։ Օգոստոսի 27-ին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը հայտարարել էր, որ մինչ ընթացիկ տարեվերջ Աֆղանստանի կես միլիոն բնակիչներ կարող են փախչել երկրից։

«Սա վատթարագույն սցենարն է»,- հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տեղակալ Քելլի Քլեմենթսը։

Տաթև Ֆռանգյան