Ինչքան էլ Շարմազանովը սերենադներ երգի Սերժ Սարգսյանի համար, Աշոտյանն էլ նրան միանա, միևնույնն է, մեր երկրի վիճակը ավելի վատ երբեք չի եղել. Ս. Մուրադյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 12:45
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
Բոլորը

Քանի որ Սերժ Սարգսյանը իշխանության գալու առաջին օրվանից մինչ օրս օրինական ռեսուրս չի ունեցել, ապա նա իր կառավարման փիլիսոփայության հիմքում դրել է սուտը, կեղծիքը և ամեն գնով վերարտադրվելը. այսօր «Հանուն Հայաստան պետության» ճակատի իշխանափոխության բանաձևն ու առաջիկա քայլերը» թեմայով քննարկմանն ասաց «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Սուսաննա Մուրադյանը:

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ խաղաղ իշխանափոխություն լինի, այսինքն՝ ժողովրդի ճնշման տակ այսօրվա իշխանությունը հասկանա, որ պետք է թողնի հեռանա»,- ասաց բանախոսը:

«Մեր երկրի վիճակը ավելի վատ չի եղել, կուզի Շարմազանովը սերենադներ երգի Սերժ Սարգսյանի համար, թող Աշոտյանն էլ միանա էդ երգերին ու մնացած պնակալեզները նույնպես թող ասեն, որ նա անփոխարինելի է…Այո՛, անփոխարինելի է, քանի որ որևէ մեկի օրոք 387 հազար մարդ չի լքել երկիրը»,- ասաց  «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամը:

 

Մանրամասները՝ տեսանյութում