ԱՀԿ-ն և ՅՈւՆԻՍԵՖ-ը կոչ են անում բացել դպրոցները

Լուրեր

13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային գրասենյակը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային գրասենյակը կոչ են անում բացել դպրոցներն ու միջոցներ ձեռնարկել՝ նվազագույնի հասցնելու կորոնավիրուսի տարածման վտանգը:

Կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ ուսուցիչները և դպրոցի անձնակազի մյուս անդամները պետք է լինեն պատվաստման ազգային ծրագրերի առաջնային թիրախային խմբերը՝ հավելելով, որ 12 տարեկանից բարձր երեխաները նույնպես պետք է պատվաստվեն:

«Կարևոր է նաև օդափոխել դասարանները, անհրաժեշտության դեպքում՝ երեխաներին բաժանել փոքր դասարանների, ապահովել երեխաների և անձնակազմի ֆիզիկական հեռավորությունն ու կանոնավոր թեստավորումը»,- ասված է հայտարարության մեջ:

ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն կարծում է, որ «կարևոր է, որ դասարանային ուսուցումը շարունակվի անխափան»:

Ըստ Կլյուգեի՝ մինչ համաճարակը շարունակվում է, դպրոցում երեխաներին անվտանգ կրթելն «առաջնային է նրանց կրթության, հոգեկան առողջության և սոցիալական հմտությունների համար» և պետք է «գերակա առաջնահերթություն» լինի կառավարությունների համար:

Տաթև Ֆռանգյան