Ստանիսլավ Զասը բացառել է Աֆղանստան ՀԱՊԿ զորքեր ուղարկելը

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների քաղաքացիների մտավախությունները՝ Աֆղանստան զինվորականների հնարավոր ուղարկման վերաբերյալ, անհիմն են: Այս մասին օգոստոսի 29-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, գրում է EADaily-ն:

«Թակարդ չի՞ դառնա, արդյոք, Աֆղանստանը, արդյո՞ք ստիպված չենք լինի նորից մեր որդիներին այնտեղ ուղարկել: Իհարկե՝ ո՛չ, սրանք բացարձակապես անհիմն մտավախություններ են: ՀԱՊԿ-ը բացառապես պաշտպանական ռազմաքաղաքական կազմակերպություն է: Հավաքական անվտանգության պայմանագրում, մեր կազմակերպության կանոնադրությունում նախատեսված է հավաքական պաշտպանական ուժերի օգտագործումը բացառապես ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, այսինքն՝ մեր երկրների սահմաններում»,- ասել է նա:

Զասը նաև նշել է, որ Հավաքական անվտանգության խորհրդի վերջին արտահերթ նիստում քննարկվել է իրավիճակը Աֆղանստանում և մշակվել են մի շարք միջոցառումներ՝ սպառնալիքները նվազագույնի հասցնելու համար:

Միաժամանակ, այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աֆղանստանում ստեղծված իրավիճակն ու Դուշանբեում ՀԱՊԿ նիստի ժամանակ բարձրացված հարցերի շուրջ խորհրդակցություններ է անցկացրել հեռախոսով։ Նշվում է, որ Լուկաշենկոն այս թեման մանրամասն քննարկել է Տաջիկստանի նախագահի հետ: Ավելի ուշ զրույց է կայացել Ռուսաստանի, ինչպես նաև Ուզբեկստանի նախագահների հետ:

Տաթև Ֆռանգյան