Սպառողական կոոպերատիվի նախագահի կողմից չարաշահումներ կատարելու գործն ավարտվել է

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Աղին համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի նախագահի կողմից խոշոր չափերի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ նշված կոոպերատիվի նախագահը, 2012թ. փետրվարի 13-ից մինչ օրս զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսերի կառավարման և մրցունակության» ծրագրի աշխատանքների կատարման շրջանակներում,  2013թ. փետրվարի 15-ին «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հետ կնքել է պայմանագիր՝ Աղին համայնքում արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման նպատակով անասնակերի արտադրության վերաբերյալ, որից հետո՝  2013թ. մայիսի 7-ին, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից «Աղին համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի հաշվեհամարին է փոխանցվել 8.000.000  ՀՀ դրամ::

Այնուհետև 2013թ. մայիսին և սեպտեմբերին կոոպերատիվի նախագահը կազմել է բովանդակությամբ կեղծ վճարման տեղեկագրեր, որոնցում կեղծել է որպես սպառողական կոոպերատիվի անդամներ ձևականորեն ընդգրկված՝ Աղին համայնքի բնակիչների ստորագրությունները, թե, իբր, տեղեկագրերում նշված անձինք անասնակերի արտադրության կազմակերպման նպատակով ստացել են «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից անասնակերի արտադրության համար հատկացվող գումարներ,  և կոոպերատիվի հաշվեհամարին փոխանցված ընդհանուր 8.000.000 ՀՀ դրամ գումարից յուրացման եղանակով հափշտակել խոշոր չափերով՝ 2.303.030 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ սպառողական կոոպերատիվի նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: