Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգել են մինչև նոյեմբերի 1-ը

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները երկրում հատուկ կարանտինային ռեժիմի գործողությունը երկարացրել են մինչև նոյեմբերի 1-ը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշումը շաբաթ օրը ստորագրել է երկրի վարչապետ Ալի Ասադովը։

Ավելի վաղ երկրում կարանտինային հատուկ ռեժիմի գործողության ժամկետը սահմանվել էր մինչև սեպտեմբերի 1-ը:

Բացի այդ, հանրապետության նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբի որոշմամբ խստացվել են հարսանեկան արարողությունների անցկացման պահանջները. այժմ նման բոլոր միջոցառումների մասնակիցներն ու հյուրերը արարողության կարող են մասնակցել միայն պատվաստումների կամ բացասական թեստերի վկայականների առկայության դեպքում: Ավելի վաղ այդ հավաստագրերն անհրաժեշտ չէին 50-ից պակաս մասնակիցների թվով միջոցառումների համար։

Ուժի մեջ են մնացել նաև բոլոր գործող կանոնները. մինչև նոյեմբերի 1-ը հասարակական տրանսպորտը, ներառյալ Բաքվի մետրոն, չի աշխատի շաբաթ և կիրակի օրերին: Դրա հետ մեկտեղ կարանտինային ռեժիմի բոլոր թուլացումները, որոնք մտցվել են մայիսի վերջին և հունիսին, ուժի մեջ են մնում:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում պանդեմիայի ընթացքում հաստատվել է 413 986 վարակման դեպք, 358 230 մարդ ապաքինվել է, 5 512 հիվանդ՝ մահացել: