Անահիտ Ավանեսյանն ու վիրաբույժ Արամ Ղազարյանը քննարկել են մանր նյարդերի վերականգնման համար անհրաժեշտ նյութերի ձեռք բերման հնարավորությունը

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հյուրընկալել է Լիոնի համալսարանի պրոֆեսոր, վիրաբույժ Արամ Ղազարյանին, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Ողջունելով մեծանուն բժշկին՝ նախարարը նշել է, որ այսօր առավել, քան գնահատելի ու կարևոր է մեր հայրենակցի Հայաստանում ծավալվող հայրենանվեր գործունեությունը. վիրահատություններ, որ էականորեն կարող են փոխել պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած մեր զինվորների կյանքի որակը:

44-օրյա պատերազմի և հաջորդող ամիսների ընթացքում Արամ Ղազարյանի արդեն 7-րդ այցն է Հայաստան։ Եվ ամեն անգամ բժիշկն այցելում է իր ֆրանսիացի գործընկերների՝ վիրաբույժների, ռեաբիլիտոլոգների, անեսթեզիոլոգների, ինֆեկցիոնիստների հետ, իրականացնում բացառիկ վիրահատություններ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես՝ մանր նյարդերի վերականգնման համար անհրաժեշտ նյութերի ձեռք բերման հնարավորությունը, ինչպես նաև հայ բժիշկների շարունակական կրթության և կատարելագործման ծրագրերը՝ Լիոնի համալսարանի աջակցությամբ։

Կողմերը պայմանավորվել են հոկտեմբերին այս կապակցությամբ կնքել փոխգործակցության հուշագիր։

Նշենք, որ Արամ Ղազարյանն աշխարհում առաջին և դեռ միակ վիրաբույժն է, ով իրականացրել է զույգ վերին վերջույթների փոխպատվաստում ուսային հոդերի մակարդակից։ Նա 1988 թվականի երկրաշարժից ի վեր պարբերաբար այցելում է Հայաստան և վիրահատություններ իրականացնում։