«Զոհված որդուս անունը շահարկելով՝ տուն են ստացել»․Արա Մկրտչյանի հարազատներն ահազանգում են խարդախության մասին

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

44-օրյա պատերազմում զոհված գյումրեցի զինծառայող Արա Մկրտչյանի հարազատներն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել՝ ահազանգելով, որ հերոսի անունը խարդախությամբ օգտագործել են։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 24-ին ամերիկահայ բարերար Մանուշ Մամյանի «Armenian Fund» ու «Ժոզեֆ և Ալիս Դորյանների» ընտանեկան հիմնադրամների միջոցներով Գյումրու Մուշ թաղամասում բնակարաններ էին հատկացվել զոհված զինծառայողների երկու ընտանիքների։ Հայտարարվել էր, որ այդ զինծառայողներից մեկը Արա Մկրտչյանն է։ Այնինչ Արա Մկրտչյանի մայրը՝ Մանիկ Թադևոսյանը այսօրվա ասուլիսում պնդում էր . որպես իր որդու կին հանդես է եկել Պառշկովա Ռեմը, որը իրականում նրա այրին չէ, Արա Մկրտչյանն էլ երեք երեխա չունի, ինչպես ներկայացվել է լրատվամիջոցներին։

Արա Մկրտչյանի մայրը, որն ասուլիսի էր եկել հարսի՝ Աիդա Թորոսյանի հետ, ասաց.

«Հիմա Արա Մկրտչյան անունը շահարկվում է որպես մեկ ուրիշ ընտանիքի հայր, շատ վրդովված եմ․ ամսի 24-ի երեկոյան տեսել եմ այդ տեսանյութը բոլոր հեռուստալիքներով։ Տեսնում ենք, որ Արա Մկրտչյան անվան տակ բարեգործություն է կատարվում, որ Արա Մկրտչյանի ընտանիքին տուն է հատկացվում։ Սկզբում մտածեցի, որ Արա Մկրտչյան անունով կարող է էլի հերոս լինի, հետո մտածեցի ես Գյումրիից եմ, պանթեոնում է տղաս հուղարկավորվրած, Արա Մկրտչյան անունով մի հոգի կա, իմ որդին է»,-ասում է հերոսի մայրը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մայրը տեսանյութում նաև տեսել է իր որդու նկարը՝ Պառշկովա Ռեմին հատկացված նոր բնակարանի պահարանի վրա դրված։

«Մենք մինչև հիմա որդուս կորուստն ենք սգում, խելքներս գլխներս չի գալիս, արդեն տարի է լրանում․ հոկտեմբերի 11-ն է գալիս, չենք հականում մեզ հետ ինչ է կատարվում ու տեսնում ենք օգոստոսի 24-ի տեսանյութը։ էս ո՞ւմ անունն են շահարկում, որդուս անվան տակ Պառշկովա Ռեմ անուն-ազգանունով մի աղջիկ է հանդես գալիս, որ ինքը որդուս կինն է, էդ երեխեքը որդուս երեխեքն են ու նրանց բարեգործություն են կատարում՝ բնակարան տալով»,- ասաց հերոսի մայրը։

Նա համացանցով կապ է հաստատել Ռեմի հետ, որը սկզբում պարզաբանել է, թե իբր կապ է ունեցել Արա Մկրտչյանի հետ, իսկ հետո ժխտել է։

Զինծառայոցի մայրը զանգահարել է Պաշտպանության նախարարություն, որտեղից խորհուրդ են տվել դիմել դատախազություն, ոստիկանություն։

Ուշագրավ է, որ Ռեմ Պառշկովան Արա Մկրտչյանի մոր հրավերով ևս եկել էր ասուլիսի։ Նա պարզաբանեց, որ լրագրողներին հարցազրույց տալիս շփոթմունքի մեջ է ընկել , իր երեխայի հոր անունը ևս Արա է, բայց զոհված չէ, նա ևս պատերազմի մասնակից է, սակայն իր օրինական ամուսինը չէ, դրա համար չի բարձրաձայնում ազգանունը։

Նա լրագրողներին հակասական պատասխաններ էր տալիս,միայն հայտարարեց, որ որևէ կապ չունի Արա Մկրչյանի հետ և որ նույնն ասել է ոստիկանությունում։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Արմիկ Մովսիսյան