30 բժշկական սառնարան՝ ԵՄ-ի և ԱՀԿ-ի աջակցությամբ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՀՀ առողջապահության նախարարությանը հանձնեցին պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված 30 բժշկական սառնարան։

Возможно, это изображение (в помещении)

Ինչպես տեղեկացրին ՀՀ-ում ԵՄ-ի գրասենյակից, Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և Հայաստանում ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում ընդունեցին սարքավորումներն ու քննարկեցին առաջիկա գնումների ու տեխնիկական աջակցության հարցերը։ «ԵՄ-ն պատիվ ունի ԱՀԿ-ի հետ համատեղ աջակցություն ցուցաբերել Հայաստանին` առողջապահության ոլորտի կարողությունների հզորացման և COVID-19 համաճարակի հաղթահարման նպատակով: Սառնարանները կօգտագործվեն պատվաստանյութերն ու այլ բժշկական արտադրանքը կայուն ջերմաստիճանում պահելու համար՝ ապահով պահեստավորման հնարավորություն ստեղծելով հօգուտ Հայաստանի քաղաքացիների:

Возможно, это изображение (4 человека и люди стоят)

Մենք պետք է համբերատար շարունակենք պայքարն այս համաճարակի դեմ», – նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը։

«ԵՄ-ն և ԱՀԿ -ն Հայաստանի կառավարության կողքին են՝ քաղաքացիներին պատվաստանյութերի բավարար մատակարարում ապահովելու և համաճարակն ավելի արագ հաղթահարելու ջանքերում»,- ասված է ԵՄ երևանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։