Փոփոխություններ են կատարվել դպրոցի տնօրենի ընտրության (նշանակման) կարգում

Լուրեր

01.04.2026 | 16:24
Աջափնյակի կրակոցների դեպքով 20 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ 3-ը հետախուզման մեջ է
01.04.2026 | 16:15
Մեծ Բրիտանիան Հորմուզի նեղուցի բացման հետ կապված հանդիպում կհյուրընկալի
01.04.2026 | 16:06
Փորձում են ձևավորել վախի մթնոլորտ. «Միասնության թևեր»-ն ահազանգում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 15:54
ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Լուգանսկի ազատագրման ավարտի» մասին. Ուկրաինայի ԶՈւ-ն շարունակում է պահել դրա մի մասը
01.04.2026 | 15:51
Նոր կադրեր՝ եկեղեցու միջադեպից․ ինչպես է ՊՊԾ աշխատողը հարվածում 18-ամյա Դավիթ Մինասյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 15:45
«Էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
01.04.2026 | 15:41
«Միասնության թևեր»-ը ահազանգում է ընտրական իրավունքի խախտումների մասին. ՈՒՂԻՂ
01.04.2026 | 15:40
Նիկոլ Փաշինյանն այցով Մոսկվայում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 15:36
Ռուբիոն կրկին հայտարարել է՝ ԱՄՆ-ը կվերանայի ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները
01.04.2026 | 15:21
Ջենարո Գատուզո․ Այսօր ամեն բան արդար էր, սա ֆուտբոլ է
01.04.2026 | 15:10
2-ամսյա կալանք՝ եկեղեցում միջադեպի 18-ամյա մասնակցին // Թրամփը դիտարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալը․ ԼՈՒՐԵՐ
01.04.2026 | 15:01
Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց
01.04.2026 | 15:00
Լրտեսող ծրագրեր, ֆիշինգ և DDoS հարձակումներ․ հրապարակվել է «ՔՀԿ չափիչ Հայաստան-2025» հետազոտական զեկույցը
01.04.2026 | 14:51
Կատարը պնդում է՝ իրանական հրթիռն իր տարածքում լցանավի է հարվածել․ Ծոցի երկրները շարունակում են հարձակումների ենթարկվել
01.04.2026 | 14:42
Ապրիլին ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր մինչև 1 աստիճան
Բոլորը

ՀՀ կառավարության նիստում գործադիրն այսօր որոշում է կայացրել փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում», տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) գործընթացի կազմակերպման իրատեսական ժամկետներ սահմանելու, գործընթացին սովորողների ծնողներին մասնակից դարձնելու գործառույթները մասնավորեցնելու, ներկայացուցչի պարտավորությունները հստակեցնելու, ինչպես նաև տնօրենի ընտրության քվեարկության ավելի օբյեկտիվ լուծում առաջարկելու նպատակով:

Մրցույթի անցկացման ժամկետներ

Նոր կարգավորմամբ մրցույթի անցկացման մասին հայտարարությունը տարբեր հարթակներով տարածելու հետ մեկտեղ հնարավոր է դառնում հայտերի ընդունման ժամկետն առավել հստակեցնել՝ սահմանելով azdarar.am կայքում հրապարակման օրվանից սկսած՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում: Գործող կարգով տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթը կազմակերպվում և անցկացվում է թափուր պաշտոն առաջանալու օրվանից հաշված՝ առավելագույնը եռամսյա ժամկետում: Առաջարկվող փոփոխությամբ հստակեցվել է մրցույթ հայտարարելու մասին որոշում ընդունելու ժամկետը, այն է՝ 70 աշխատանքային օր առաջ, բայց ոչ պակաս, քան 66 աշխատանքային օր առաջ։ Սա հնարավորություն կտա առավել ճկուն կազմակերպել հետագա գործողությունների ընթացքը:

Ծնողների մասնակցության ընդլայնում

Դպրոցի զարգացման ծրագրի քննարկման գործընթացի մասնակիցներին վերաբերող դրույթում ևս լրացուցիչ կարգավորման անհրաժեշտություն է առաջացել, համաձայն որի՝ նախատեսվում է ծնողական խորհրդում իրականացվող քննարկմանը մասնակից դարձնել նաև ծնողական խորհրդում չընդգրկված ծնողներին` առանց քվեարկելու իրավունքի: Այս կարգավորման նպատակն է հաստատության շահառու բոլոր ծնողներին հնարավորություն ընձեռել մասնակից դառնալ տնօրենի ընտրության գործընթացին, քանի որ վերջիններս հանդիսանում են ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներ:

Քվեարկության գործընթաց

Հավակնորդներին հավասար հնարավորություն ընձեռելու նպատակով նոր կարգավորմամբ նախատեսվում է քվեարկությունն անցկացնել խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելիի ներկայությամբ և հավակնորդի մասնակցությամբ` նաև առցանց եղանակով: Կարևորվել է նաև նրանց հետ հանդիպմանը հատկացվող ժամանակի սահմանումը համապատասխան խորհրդում՝ յուրաքանչյուր հավակնորդին հատկացնելով հավասար ժամանակ՝ հավակնորդների թիվը հաշվի առնելով:

Տնօրենի պաշտոնակատարի նշանակում և տնօրենի ընտրություն

Տնօրենի անձնական դիմումի հիման վրա պաշտոնից ազատման, մահվան, դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայության դեպքերում, ինչպես նաև կարգով սահմանված դեպքերում լիազորված մարմինը թափուր տեղ առաջանալու օրը հաստատության տնօրենի պաշտոնակատար է նշանակում տվյալ հաստատության խորհրդի անդամ չհանդիսացող տնօրենի տեղակալներից մեկին կամ համապատասխան կրթություն և աշխատանքային ստաժ ունեցող անձի, որը տվյալ հաստատության խորհրդի անդամ չէ: Տվյալ հաստատության նախկին տնօրենը, որի լիազորությունների դադարեցման արդյունքում առաջացել է տնօրենի պաշտոնի թափուր տեղ, չի կարող նշանակվել նույն հաստատության տնօրենի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող:

Տնօրենի ընտրությունը կազմակերպվում է մինչև գործող տնօրենի պաշտոնավարման ավարտը, և սա փորձ է՝ սահմանափակել պաշտոնակատարի ինստիտուտն այս համակարգում։ Բացի դրանից՝ կարգում հստակեցվել են այն դրույթները, որոնք փետրվարին ընդունված նոր կարգի կիրարկման ընթացքում տարբեր մեկնաբանություններ էին առաջացրել։ Դրանք հստակեցվել են՝ հաշվի առնելով կիրառման փորձը։

Այսպիսով՝ նախագծի ընդունմամբ կհստակեցվեն տնօրենի ընտրության գործընթացին մասնակից բոլոր կողմերի իրավունքներն ու պարտականությունները, կկարգավորվեն մրցույթ հայտարարելու, անցկացնելու, ինչպես նաև բողոքարկման և նշանակման հետ կապված ժամկետներն ու հարաբերությունները, գործընթացը կհամապատասխանեցվի «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջներին: