Ապարանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ապարանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների դեպքերի հանգամանքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ապարան քաղաքային համայնքի ղեկավարը, 2005թ. մինչև 2017թ. նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ինքնակամ կառույց իրականացրած անձի նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ: Բացի այդ, վերջինս օժանդակել է Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն: Մասնավորապես՝ վերջինիս կողմից պաշտոնեական պարտականությունները պատշաճ չկատարելու հանգամանքը քողարկելու դիտավորությամբ, չունենալով լիազորություն, նրա ներկայության պայմաններում, խոշորացված համայնքի ղեկավարի փոխարեն ստորագրել է վերջինիս անունից կայացված բազմաթիվ որոշումներ՝ էական վնաս պատճառելով հասարակության և պետության օրինական շահերին:

Քննությամբ պարզվել է նաև, որ Ապարան խոշորացված բազմաբնակավայր համայնքի ղեկավարի կողմից 2017թ. նոյեմբերի 10-ին նշված պաշտոնն ստանձնելուց հետո նրա տեղակալներից մեկը նույն օրը, իսկ մյուսը՝ 2018թ. դեկտեմբերին նշանակվելով նշված պաշտոնին, օժանդակել են նշված համայնքի ղեկավարի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն: Մասնավորապես՝ վերջինիս կողմից պաշտոնեական պարտականությունները պատշաճ չկատարելու հանգամանքը քողարկելու դիտավորությամբ, չունենալով լիազորություն, նրա ներկայության պայմաններում, համայնքի ղեկավարի փոխարեն, ստորագրել են նրա անունից կայացված որոշումներից՝ էական վնաս պատճառելով հասարակության և պետության օրինական շահերին:

Պարզվել է նաև, որ Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղարը, նույն համայնքի ղեկավարի կողմից իրեն վստահված ուրիշի զգալի չափերի գույքը հափշտակելուն օժանդակելու դիտավորությամբ, նրա կողմից 2017-2020թթ. ընկած տարբեր ժամանակահատվածներում աշխատանքի չհաճախելու՝ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու պայմաններում, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում կեղծ տեղեկություններ մտցնելով՝ պատրաստել է կեղծ փաստաթղթեր՝ համայնքի ղեկավարի կողմից պատշաճ աշխատանքի ներկայանալու մասին, ինչի արդյունքում տվյալ ժամանակահատվածում որպես աշխատավարձ հաշվարկվել և վերջինիս բանկային քարտին փոխանցվել է զգալի չափի գումար, որը համայնքի ղեկավարը յուրացնելու եղանակով հափշտակել է:

Բացի այդ, համայնքի աշխատակազմի քարտուղարը, 2018թ. հուլիսից մինչև 2020թ. փետրվարի 3-ն ընկած տարբեր ժամանակահատվածներում, համայնքի ղեկավարի կողմից տարբեր պատճառներով աշխատանքի չհաճախելու պայմաններում կազմել է պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող՝ տվյալ ժամանակահատվածներում համայնքի ղեկավարի կողմից իբր կայացված որոշումներ, որոնք իր ստորագրությամբ և կնիքով վերջինս հաստատել է: Համայնքի աշխատակազմի քարտուղարը համայնքի ղեկավարի փոխարեն ստորագրել է նաև վերջինիս անունից կայացված որոշումներից՝ էական վնաս պատճառելով հասարակության և պետության օրինական շահերին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ապարան քաղաքային համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 3152-րդ հոդվածով, 38-308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), Ապարան խոշորացված բազմաբնակավայր համայնքի ղեկավարի տեղակալներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նույն համայնքի աշխատակազմի քարտուղարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ապարան խոշորացված բազմաբնակավայր համայնքի ղեկավարի վերաբերյալ անջատված մասի նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: