Քովիդ 19-ի ծագման մասին ԱՄՆ-ի հետախուզության նոր զեկույցը չի տալիս հստակ պատասխաններ

Լուրեր

30.07.2026 | 23:29
Խուդաթյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը
30.07.2026 | 23:14
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հրամանատարական հավաքի մասնակիցներին
30.07.2026 | 23:07
«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը
30.07.2026 | 23:02
Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը. հայտարարություն
30.07.2026 | 22:43
Հունաստանում անտառային հրդեհները շարունակում են տարածվել․ Կրետեում դրանք տարհանման և հրշեջների մահվան պատճառ են դարձել
30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 20:45
«Վառվող առաջարկներ» Wildberries-ում․ ի՞նչպես են ուկրաինական հարվածներն ազդել հայ վաճառողների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քովիդ 19 հիվանդության ծագման մասին ԱՄՆ-ի հետախուզության նոր զեկույցը ներկայացվել է Սպիտակ տուն: Փաստաթուղթը դեռեւս պաշտոնապես չի հրապարակվել, սակայն ինչպես Wall Street Journal պարբերականն է գրում, մեջբերելով կառավարության անանուն երկու պաշտոնատար անձանցից ստացված տեղեկություններ, հետաքննությունը դեռեւս չի տվել որոշակի արդյունք: Այն հստակ կերպով չի հաստատում այն տեսակետը, որ հիվանդությունը մարդկանց է անցել կենդանիներից, ոչ էլ հստակ կերպով հաստատում է ինչ որ լաբորատորիայից այդ վարակը տարածվելու մասին վարկածը: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։

Զեկույցը, որը կազմելու առաջադրանք էր տվել նախագահ Ջո Բայդենը, ընդգծում է վարչակազմի առջեւ ծառացած դժվարությունները` կապված Պեկինից տեղեկություններ ստանալու խնդրի հետ: Որպես եզրակացություն, զեկույցն ընդգծում է չինական լաբորատորիայում կատարված գրանցումները ստանալու կարեւորությունը: Այդ տեղեկությունները ստանալուց հետո հնարավոր կլինի պարզել վիրուսի ծագման աղբյուրը, ասված է զեկույցում:

Սա մի մանրամասն հետաքննության վրա հենված զեկույց է, սակայն այն ճշգրիտ է այնքանով, որքան թույլ է տվել իրավիճակը: Եվ եթե Չինաստանը չտա գրանցումները ստուգելու հնարավորություն, ապա ճշմարտությունն իմանալն անհնար կլինի, Wall Street Journal պարբերականին ասել են ամերիկացի նշված պաշտոնատար անձինք: