Լրագրողներին օթյակից դուրս բերելը տհաճ իրավիճակ է ստեղծում նրանց և ՊՊԾ աշխատակիցների միջև. Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 20:45
«Վառվող առաջարկներ» Wildberries-ում․ ի՞նչպես են ուկրաինական հարվածներն ազդել հայ վաճառողների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 20:41
Ալիևը պետական ​​այցով Ղրղզստանում է
30.07.2026 | 20:30
Պուտինը վախենում է Հայաստանի եվրոպական ընտրությունից․ ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 20:20
Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակման համար ռադիոկայանն արտոնագրի չեղարկման գործով դիմել է ՍԴ
30.07.2026 | 20:11
ԳՇ պետն այցելել է բանակային զորամիավորում, ճաշել զինծառայողների հետ
30.07.2026 | 20:00
Պուտինը ստիպում ՀՀ-ին հանրաքվեի գնալ՝ հաշվարկով, որ ԱԺ անցած ռուսամետները կտապալեն այն․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ձեզ համար որքանո՞վ էր ընդունելի, որ նախորդ օրերին ԱԺ-ում միջադեպերի ժամանակ օթյակներից լրագրողներին ուժով դուրս էին բերում՝ ընթացքում ճանկռելով: Եթե դուք դեռևս լրագրող լինեիք, դա հաճելի՞ կլիներ»,- Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց իր դիտարկումները:

«Միանշանակ՝ ոչ: Այդ առումով ես նաև զրուցել եմ պարոն Սիմոնյանի հետ, ու որքանով տեղյակ եմ, լրագրողների հետ զրույցում նա հրապարակայնորեն ասաց, որ իր համար էլ է անընդունելի, և այլևս նման միջադեպ չի լինի:

Բայց այստեղ պետք է որոշ նրբություններ հասկանալ, ես՝ ինքս էլ կցանկանայի ամեն ինչ արձանագրել, բայց պետք է հաշվի առնենք, օրինակ, որ այս դեպքում ընդդիմության որևէ պատգամավոր չէր ուզենա, որ ինքն այդ հարվածները ստանար տեսախցիկների առջև:

Այս մոտեցումը ամբողջ աշխարհում կա: Եթե նկատել եք, օրինակ, վերջին շրջանում երբ ֆուտբոլային հանդիպման ժամանակ խաղադաշտում միջադեպ է տեղի ունենում, հեռարձակումը դադարեցվում է, այսինքն՝ դա արվում է ինչ-որ տեղ ի նպաստ նաև այն անձանց, ովքեր միջադեպի մասնակից են, նաև հասարակությանն են պաշտպանում:

Լրատվամիջոցների հետ պետք է գանք կոնսենսուսի, որ շարունակեն մնալ, բայց հասկանալի պատճառներով դադարեցնեն նկարահանումը:

Թագուհի Թովմասյանի առաջարկով առաջիկայում քննարկում տեղի կունենա լրագրողների աշխատանքների կարգավորման վերաբերյալ, կարծում եմ՝ դրանք սահմանափակումներ չեն»,- նշեց Գաբրիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: