Վահրամ Դումանյանը ներկայացրել է ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանին

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի աշխատակազմին ներկայացրել է բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

ՀՊՄՀ նախկին ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, իսկ Աշոտ Խոեցյանի նշանակումը կատարվել է ՀՊՄՀ կառավարման ժամանակավոր խորհրդի որոշմամբ: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Միրզախանյանին կատարած աշխատանքի համար և կարևորել նրա ներդրումը բուհի զարգացման գործում:

«Աշոտ Խոեցյանին ներկայացնելու կարիք չկա, նա արդեն երկար տարիներ է՝ աշխատում է ՀՊՄՀ-ում: Ակնկալում եմ, որ Ձեզ նման սկզբունքային մասնագետը կհաջողի այս պատասխանատու պաշտոնում»,- ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Ռեկտորի նոր պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կգործադրի անհրաժեշտ ջանքերը ՀՊՄՀ լավագույն ավանդույթների պահպանման համար. «Չափազանց կարևորում եմ բուհի ներկայիս արդյունքների և բարոյահոգեբանական մթնոլորտի պահպանումը: Սա ինձ համար առաջնահերթ խնդիր եմ համարում: Համոզված եմ՝ աշխատակազմի հետ նվիրված աշխատանքի արդյունքում կպահպանենք ՀՊՄՀ-ի՝ վերջին տարիների լավագույն ավանդույթները և կքայլենք ժամանակակից կրթության պահանջներին համընթաց»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՊՄՀ զարգացման հեռանկարները, բուհական համակարգում առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: