Տասնյակ պաղեստինցիներ են վիրավորվել Գազայի ու Իսրայելի սահմանին հակաիսրայելական բողոքի ցույցերի ժամանակ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Իսրայելի զինվորականներն ավելի քան մեկ տասնյակ պաղեստինցիների են վիրավորել Գազայի հատվածի և Իսրայելի կողմից վերահսկվող տարածքների միջև ընկած սահմանին, որտեղ պաղեստինցիները հավաքվել էին՝ ի նշան Գազայի շրջափակման դեմ բողոքի, գրում է Al Jazeera-ն:

Գազայի Առողջապահության նախարարության տվյալներով՝ վիրավորվել է 14 պաղեստինցի։

Բողոքի ցույցերը տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիայից 32-ամյա պաղեստինցի Ուսամա Խալեդ Դեյջը մահացել է իսրայելական կողմի կրակոցների հետևանքով ստացած վիրավորումից: Դեյջը ծանր վիրավորվել էր շաբաթ՝ սահմանային ցանկապատի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ, որի մասնակիցները դատապարտել են Իսրայելի կողմից Գազայի շրջափակումը, ինչպես նաև իրենց բողոքի ցույցը նվիրել 1969 թվականին Ալ-Աքսա մզկիթի հրկիզման 52-րդ տարելիցին:

Պաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ շաբաթ օրվա ցույցերի ընթացքում Իսրայելի կողմից արձակված կրակոցների արդյունքում վիրավորվել է ավելի քան 40 պաղեստինցի, այդ թվում՝ 13-ամյա մի պատանի, որը գլխի հատվածում վիրավորում է ստացել։

Հավելենք, որ վերջին շաբաթների ընթացքում լարվածությունն աճել է Իսրայելի և Գազայի սահմանների միջև անցնող ցանկապատի երկայնքով՝ Գազայի դեմ վերջին պատերազմից հետո Իսրայելի կողմից գոտու վերակառուցման ջանքերին խոչընդոտելու պատճառով:

Մինչ այդ, Al Jazeera-ի հաղորդմամբ, Իսրայելը հայտարարել է, թե թույլ կտա, որ ավելի շատ ապրանքներ և սարքավորումներ մուտք գործեն պաշարված Գազայի հատված՝ քաղաքացիական և միջազգային նախագծերի համար:

Տաթև Ֆռանգյան