Քաբուլի օդանավակայանում խուճապ է սկսվել

Լուրեր

30.07.2026 | 22:43
Հունաստանում անտառային հրդեհները շարունակում են տարածվել․ Կրետեում դրանք տարհանման և հրշեջների մահվան պատճառ են դարձել
30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 20:45
«Վառվող առաջարկներ» Wildberries-ում․ ի՞նչպես են ուկրաինական հարվածներն ազդել հայ վաճառողների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 20:41
Ալիևը պետական ​​այցով Ղրղզստանում է
30.07.2026 | 20:30
Պուտինը վախենում է Հայաստանի եվրոպական ընտրությունից․ ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 20:20
Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակման համար ռադիոկայանն արտոնագրի չեղարկման գործով դիմել է ՍԴ
30.07.2026 | 20:11
ԳՇ պետն այցելել է բանակային զորամիավորում, ճաշել զինծառայողների հետ
Բոլորը

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանում խուճապ է սկսվել այն բանից հետո, երբ մարդկանց կոչ են արել հեռանալ օդանավակայանից՝ ԻՊ-ի հարձակման սպառնալիքի պատճառով, գրում է Al Jazeera-ն։

Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները կոչ են արել մարդկանց հեռանալ Քաբուլի օդանավակայանից՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հարձակման սպառնալիքի պատճառով, քանի որ արևմտյան զորքերը շտապում են հնարավորինս շատ մարդկանց տարհանել մինչև օգոստոսի 31-ը:

Թալիբների՝ Քաբուլ ներխուժումից ի վեր, 11 օրերի ընթացքում, ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն իրականացրել են պատմության մեջ ամենամեծ օդային տարհանումներից մեկը՝ դուրս բերելով ավելի քան 88․000 մարդու: Ամերիկյան բանակը հայտնում է, որ ինքնաթիռներն օդ են բարձրանում յուրաքանչյուր 39 րոպեն մեկ:

«Թալիբան» շարժման գրոհայինները հսկում են օդանավակայանի սահմանը, որտեղ հավաքված հազարավոր մարդիկ փորձում են փախչել «Թալիբան»-ի կողմից կառավարվող Աֆղանստանից: Քաբուլից «Ալ Ջազիրա»-ի լրագրողը հայտնել է, որ ԱՄՆ շուրջ 1500 քաղաքացի, որոնց պետք է տարհանել, մնացել են Աֆղանստանի մայրաքաղաքում:

«ԱՄՆ-ը և «Թալիբան»-ը հստակ պայմանավորվածություն ունեն։ Թալիբներին կարգադրված է ոչ մեկին առանց անձնագրի, առանց կանաչ անցաթղթի կամ ստուգված փաստաթղթի չթողնել։ Մարդկանց շրջանում շփոթություն է առաջացել, թե ինչ տեսք ունի, այսպես կոչված, ստուգված փաստաթուղթը»,- հայտնել է լրագրողը։

Նա նաև նշել է, որ Քանդահարի օդանավակայանը վերաբացվել է՝ հույս հայտնելով, որ միջազգային թռիչքները հնարավոր կլինեն, եթե նույնիսկ Քաբուլի օդանավակայանը փակվի կամ դրա աշխատանքում խափանումներ լինեն:

Միևնույն ժամանակ, երկրում աճում է հումանիտար ճգնաժամը։ Պարենի համաշխարհային ծրագիրը հայտնել է, որ մոտ 39 միլիոնանոց երկրում շուրջ 14 միլիոն մարդու սով է սպառնում:

Տաթև Ֆռանգյան