Փոփոխություններ են կատարվել հաշվետվության և լիցենզիայի ներդիրի ձևերում

Լուրեր

11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան հրամաններով՝ լիցենզավորված անձանց կողմից կրթական ծրագրերով լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության ձևերում կատարվել են փոփոխություններ, որոնցով լիցենզավորման պարտադիր պայմանների ու պահանջների վերահսկողությունն արդյունավետ դարձնելու նպատակով ավելացել են մի շարք անհրաժեշտ պահանջներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ—ից, Մասնավորապես, ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի հուլիսի 30-ի թիվ 57-Ն և թիվ 58-Ն հրամաններով՝ փոփոխություններ են կատարվել լիցենզավորված անձանց կողմից կրթական ծրագրերով լիցենզավորող մարմին ներկայացվող լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվության ձևերում (2012 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 927-Ն հրաման) և լիցենզավորված անձանց կրթական ծրագրերով տրամադրվող լիցենզիայի ներդիրի ձևերում (2012 թվականի փետրվարի 10-ի թիվ 109-Ն հրաման): Հրամաններն ուժի մեջ են մտել 2021 թվականի օգոստոսի 12-ին։

Լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություններն այսուհետ պետք է լրացնել համաձայն հաստատված ձևաչափերի, որոնք կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ նախարարության էլ․ փոստին ([email protected] կամ [email protected]):