Մասիսի 20-ամյա բնակիչը վրաերթի էր ենթարկել համաքաղաքացուն և դիմել փախուստի

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 24-ին՝ ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի հետևանքով ստացած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա մի տղամարդ:

Մասիսի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 18.00-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և Դպրոցականների փողոցների խաչմերուկում մասիսցի 20-ամյա երիտասարդը իր վարած «Վոլվո-S80» ավտոմեքենայով, կյանքից զրկելու դիտավորությամբ, վրաերթի է ենթարկել հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն և դիմել փախուստի:

Դեպքի վայր են մեկնել օպերատիվ-քննչական խմբեր։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի՝ սպանության փորձի հատկանիշներով։

Մեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված ծավալուն միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 20-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին։ Նա ներկայացվել է նախաքննական մարմնին ու ձերբակալվել:

«Վոլվո-S80» ավտոմեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կատարվում է նախաքննություն:

`