ՀՀ ԶՈՒ-ն որևէ պայմաններում ապահովելո՞ւ է Արցախի անվտանգությունը, թե՝ ոչ․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 14:50
Մանդատ վերցնելու հարցը կորոշենք ՍԴ դիմելուց հետո՝ խորհրդակցելով շեմը անցած ուժերի հետ․ Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:41
Զինվորները ընտրատեղամասում սահմանված ժամին են եղել. ԳՇ պետ
09.06.2026 | 14:35
Պուտինը կշնորհավորի՞ Փաշինյանին․ մանրամասնում է Կրեմլի խոսնակը
09.06.2026 | 14:32
Հայաստանը քայլեր է ձեռնարկում արժանապատիվ աշխատանքի ապահովման ուղղությամբ․ փոխնախարար
09.06.2026 | 14:24
Աֆրիկայի լավագույն մրցավարը չի ստացել ԱՄՆ մուտքի վիզա ու չի սպասարկի ԱԱ-2026-ի խաղերը
09.06.2026 | 14:20
Պատրաստվում ենք դիմել ՍԴ՝ վիճարկելու ընտրության արդյունքները․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:18
Խորվաթիայի վարչապետը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
09.06.2026 | 14:12
Մեկնարկեց ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 14:10
Մերձմոսկվայում մեքենա է պայթեցվել․ վարորդը զոհվել է
09.06.2026 | 14:04
ԳՇ պետը` բանակում մահվան դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:02
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ճանաչում է ընտրությունների նախնական արդյունքները
09.06.2026 | 13:56
ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները
09.06.2026 | 13:52
Նիկոլ Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագրի»՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցության շուրջ․ Euractiv
09.06.2026 | 13:41
Գլխավոր շտաբի պետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:35
Միշել Տեր-Զաքարյանը դարձյալ կգլխավորի «Նանտը»
Բոլորը

Կառավարության ներկայացրած ծրագրում չի հիշատակվում «Արցախի Հանրապետություն» եզրույթը։ Այսօր Աժ-ում իր ելույթում նման արձանագրում արեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Դա ձեր քաղաքականությո՞ւնն է, դա որևէ այլ պայմաններո՞ւմ է դուրս մնացել կառավարության ծրագրից, դա մտածելակե՞րպ է, թե՞ ինչ է,- ասաց Աբրահամյանը` հարցադրումն ուղղելով դահլիճում ներկա իշխանության ներկայացուցիչներին,– միգուցե սա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի հետ հարաբերություններ չսրելու խնդիր կա՞»:

Տիգրան Աբրահամյանը նաև նկատեց, որ ծրագրի՝ ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված հատվածում խնդրի կարգավորումը դիտարկվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո, կարգավիճակի վերջնական հստակեցման ու ինքնորոշման իրավունքի հիման վրա, բայց ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում Արցախի կարգավիճակի հարցը առաջին պլան բերված չէ։

«Կարգավիճակի հետ կապված ամրագրումը կա կառավարության ծրագրում, բայց մեր միջազգային օրակարգում, հարաբերություններում կարգավիճակի հետ կապված հարցը որևէ ձևով առաջին պլան բերված չէ։ Այն մարդիկ, ովքեր առնչություն ունեն արցախցիների հետ, պետք է տեղյակ լինեն, որ կարգավիճակի հարցն այս պահին արցախցիներին հուզող թիվ մեկ խնդիրն է։ Եվ այս հարցի չկարգավորումը ցանկացած տիպի սոցիալական, ֆինանսական, տնտեսական ներդրումների պարագայում որևէ խնդիր չի լուծելու։

Եվ եթե առաջնահերթությունն արցախցիների՝ Արցախում ապրելն է և հետագայում համապատասխան կարգավիճակ ունենալն է, ապա այս պահին դա ձեր կողմից առաջնային օրակարգ բերել որևէ ձևով չի ստացվում»,- նշեց Աբրահամյանը։

«Կառավարության ծրագրում որևէ ձևով արտահատված չէ անվտանգության հետ կապված գլխավոր խնդիրը. ի՞նչ խնդիր է դրված Զինված ուժերի առաջ, ՀՀ ԶՈՒ-ն որևէ պայմաններում ապահովելո՞ւ է Արցախի անվտանգությունը, թե՞ ոչ»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: