Դավաճան է նա, ով Լոռու մարզում 3000 դոլարով ազատվել է բանակից․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 20:45
«Վառվող առաջարկներ» Wildberries-ում․ ի՞նչպես են ուկրաինական հարվածներն ազդել հայ վաճառողների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 20:41
Ալիևը պետական ​​այցով Ղրղզստանում է
30.07.2026 | 20:30
Պուտինը վախենում է Հայաստանի եվրոպական ընտրությունից․ ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 20:20
Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակման համար ռադիոկայանն արտոնագրի չեղարկման գործով դիմել է ՍԴ
30.07.2026 | 20:11
ԳՇ պետն այցելել է բանակային զորամիավորում, ճաշել զինծառայողների հետ
30.07.2026 | 20:00
Պուտինը ստիպում ՀՀ-ին հանրաքվեի գնալ՝ հաշվարկով, որ ԱԺ անցած ռուսամետները կտապալեն այն․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դավաճան է նա, ով փող է տալիս ու բանակից ազատվում, դավաճան է նա, ով օրինակ, Լոռու մարզում ժամանակին 3000 դոլարով ազատվել է ու այսօր ճղճղում է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Իշխող ուժի պատգամավորները պահանջեցին անուն տալ, սակայն Մանուկյանը հրաժարվեց։ «Անուն – ազգանունով չեմ ասի։ Խոստանում եմ, որ իրավապահ մարմիններին տեղյակ կպահեմ»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ կառավարության ծրագրին, որով նախատեսվում է ծառայության ժամկետի կրճատում և սահմանին սահմանապահ զորքերի  տեղակայում։

«Ով մտածել է, թե վայ ինչ լավ է, որ իմ տղան շուտով առաջնագծում չի կանգնելու, երկու տարի չի ծառայելու, ուշադիր կարդացեք Կառավարության ծրագիրը, որում ասվում է. «աստիճանաբար անցում կկատարավի արհեստավարժ, պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի ժամկետային զորահավաքային զինծատռայության կառուցվածքը։

Սիրելի՛ հայրենակիցներ, սա այս տարվա, մյուս տարվա համար չէ այս խոստումը, նկատի ունեցեք, սա ապագայի համար է գրված, և դատելով այս կառավարության գործունեությունից, կարծում եմ՝ դժվար թե իրականացվի»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաև Հոկտեմբերի 27-ի շուրջ խոսակցություններին։ Նա առաջարկեց դասընթաց կազմակերպել, որին կարող է հրավիրվել Գագիկ Ջհանգիրյանը,  Արամ Զավենի Սարգսյանը, որն ըստ նրա՝ «դառնալով վարչապետ, մեկ տարի շարունակ ինչ ուզել՝  արել է։ Հրավիրյալների շարքում ըստ Մանուկյանի՝ կարող են լինել նաև Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Մելքոնյանը… «Մելքոնյան Գագոյին էլ հարցրեք՝ ո՞նց եղավ, որ նա ստացավ գեներալ – մայորի կոչում»,– հավելեց Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: