«Թալիբանը» հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի հետ լավ հարաբերությունների մասին

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

«Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի խոսնակ Մոհամմեդ Նաիմը հայտարարել է, որ շարժումը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի, Չինաստանի և հարևան այլ երկրների հետ, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Չինաստանը մեր հարևանն է, մենք նրա հետ լավ հարաբերություններ ունենք: Նույնը վերաբերում է Ռուսաստանին»,-ասել է նա Al-Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Թալիբները, ըստ Նաիմի, վաղեմի հարաբերություններ ունեն Իրանի, Չինաստանի, Պակիստանի և Ուզբեկստանի հետ, և այդ երկրները, ի տարբերություն արևմտյան տերությունների, մտահոգված չեն թալիբների իշխանության գալով:

«Մենք հարաբերություններ ենք հաստատել և կապի մեջ ենք Աֆղանստանի հետ հարևան երկրների հետ և ցանկանում ենք, որ դրանք զարգանան», – հավելել է թալիբների ներկայացուցիչը:

Ավելի վաղ Նաիմը հայտնել էր, որ թալիբները Քաբուլում հանդիպել են Չինաստանի պատվիրակության հետ և քննարկել Աֆղանստանում առկա իրավիճակը, երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև ՉԺՀ -ի կողմից տրամադրվող հումանիտար օգնության հարցը:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովն ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Մոսկվան չի շտապի դուրս մղել Թալիբանին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից և ճանաչել Աֆղանստանի նոր իշխանություններին, այլ կկենտրոնանա Աֆղանստանի նոր իշխանությունների գործնական քայլերի և ՄԱԿ -ի Անվտանգության խորհուրդի համապատասխան որոշումների վրա:

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Հուա Չունյինգն ավելի վաղ հայտարարել էր, որ Չինաստանը, հիմնվելով Աֆղանստանի պետական ​​ինքնիշխանության և երկրում տարբեր կողմերի կամքի նկատմամբ հարգանքի վրա, կապեր է պահպանում թալիբների հետ և հույս ունի, որ շարժումը վարելու է չափավոր ներքին և արտաքին քաղաքականություն:

Տաթև Ֆռանգյան