Ձեր կուսակից ընկերոջը ծեծելով սպանելու մասին չեք էլ բարձրաձայնել․ Փաշինյանը հակադարձեց Մինասյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
Բոլորը

«Ես հետևել եմ Պետական պահպանության ծառայության գործողություններին ԱԺ դահլիճում։ Եվ ուզում եմ քաջալերել նրանց շարունակել պահպանել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը՝ ԱԺ նախագահի հրահանգներին համապատասխան։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել Պետական պահպանության ծառայությանը՝ օրենքով սահմանված պարտականությունները հստակ կատարելու համար»,- այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ փաշինյանը՝ անդրադառանալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, թե ՊՊԾ ներկայացուցիչներն այսօր ԱԺ-ում հանցագործություն են կատարել՝ բռնի ուժի գործադրմամբ:

«Ես ուզում եմ տեղյակ լինեք, որ նրանց շատ խիստ հրահանգել եմ, որ որևէ մեկին առավել ևս զուգարաններում հանկարծ անզգույշ չքաշքշեն։ Եվ պահանջելու եմ, որպեսզի նրանք այդ գործառույթը․․․ այսինքն՝ նրանք ուղղակի չեն կարող իմ այդ հրամանի վրայից անցնել։ Եթե դուք խոսում եք հանցագործությունների մասին, եթե հիշողությունս չի դավաճանում, հիմա դատական գործընթաց է գնում ձեր կուսակից Պողոս Պողոսյանին անզգույշ քաշքշելու հետևանքով սպանելու գործով։ Եվ ինչքան հիշում եմ, դուք առնվազն տասնքանի տարի այդ հանցագործության մասին չեք էլ բարձրաձայնել, որ ձեր կուսակից ընկերոջը ծեծելով սպանել են «Պապլավոկի» զուգարանում»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: