Անվտանգային համակարգում առաջարկություններ անելու հանդիպման առաջարկներս չեք ընդունել․ Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
Բոլորը

Բանակի բարեփոխումների գործընթացի ռազմավարությունը և ճանապարհային քարտեզը վերջնականապես ձևավորված չէ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի այն հարցին, թե ՀՀ Զինված ուժերում ծրագրային բարեփոխումներն արդյոք չե՞ն թուլացնում մեր ռազմական ներուժը, և, թե ի՞նչ գործընթացի արդյունքում է կազմվել այդ բարեփոխումների պլանը։

«Մենք քաղաքական որոշակի նպատակադրումներ ենք ձևակերպում, որը պիտի դառնա արդյունքում փաստաթուղթ, որը պիտի ընդունվի անվտանգությն խորհրդում։ Ես չեմ տեսնում որևէ խոչընդոտ, որպեսզի դուք կամ որևէ մեր ընդդիմադիր գործընկեր այս կապակցությամբ արտահայտի դիրքորոշումներ։ Ես չեմ բացառում, որ դուք օրինակ՝ այսօր կամ վաղն այս ամբիոնից մի բան ասեք, որը մեզ համար կդառնա շատ համոզիչ փաստարկ։ Մենք ԶՈՒ-երը, անվտանգության օրակարգը մեր սեփականությունը չենք համարում, մենք երբեք չենք ասել՝ վայ մենք ամենալավն ենք դրանից հասկանում և չենք լսում այլ տեսակետներ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Կառավարության պատկերացումները հիմնված են որոշակի վերլուծությունների, փորձագիտական որոշակի առաջարկությունների վրա:

«Մենք բանակի բարեփոխումները մեր էքսկլյուզիվ օրակարգը չենք համարում և շատ ուշադիր լսելու ենք բոլորը քննադատությունները՝ անկախ նրանից, թե այդ քննադատություններն ինչ տոնայնությամբ կասվեն»,- ասաց Փաշինյանը:

Սեյրան Օհանյանն էլ արձագանքեց, հայտարարելով, որ անվտանգային համակարգում առաջարկություններ անելու հանդիպման իր առաջարկները չի  ընդունվել Փաշինյանի կողմից: Նա ընդգծեց, որ պաշտպանական ռազմավարական վերանայում պետք է իրականացվի և լուրջ ծրագիր կազմվի։

Փաշինյանը նշեց, որ մի քանի փաստաթղթերի նախագծեր են շրջանառվում և աշխատանք արվում է։

Մանրամասները՝ տեսանյութում: