Վանաձորի ոստիկանները գողություն դեպքեր են բացահայտել
Հասարակություն
23.08.2021 | 23:17Ոստիկանության Բազումի բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Վանաձորի 58-ամյա մի բնակիչ գողություններ է անում, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո օգոստոսի 19-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Բազումի բաժին։
Պարզվել է՝ նա օգոստոսի 17-ին Բազում թաղամասում մի մեքենայից մարտկոց էր գողացել, իսկ օգոստոսի 14-ին Դիմաց թաղամասի շենքերի մեկի շքամուտքից՝ հեծանիվ:
Գողոնը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: