Ուսման հնարավորություն՝ Վալլադոլիդի համալսարանում

Լուրեր

14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
14.05.2026 | 21:00
Բացահայտել ենք դեպքեր՝ հարկադրել են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին, չեն ուզեցել դա անել․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:55
«Նոան»` Հայաստանի գավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում ուսումը 5 ամսով շարունակելու համար:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից, մրցույթը նախատեսված է 2021-22 ուստարվա գարնանային (բակալավրիատի ուսանողներ և ասպիրանտներ/հայցորդներ) կիսամյակի համար և իրականացվում է Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում:

Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում» մասնագիտության (բացառությամբ առաջին և ավարտական կուրսերում սովորողների), ուսանողները և այն ասպիրանտները/հայցորդները, որոնց կողմից ուսումնասիրվող ոլորտները և թեմաները կհամապատասխանեն 0821, 0829 ծածկագրերի ներքո նշված դասընթացներին (https://uvamobplus.uva.es/publico/courses): Ծրագրին չեն կարող դիմել տվյալ կրթական մակարդակում 7 ամսից ավելի Էրազմուս+ ՀԳ1 շարժունության մասնակիցները։

Մրցույթի անցկացումը կատարվելու է երկու փուլով․ ՀԱԱՀ-ի կողմից երաշխավորված ուսանողները կմասնակցեն ևս մեկ մրցույթի, որը կիրականացնի Վալլադոլիդի համալսարանը: Հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը խրախուսվում է։

Դիմորդները պետք է գրանցվեն հետևյալ հղմամբ՝ https://uvamobplus.uva.es/publico/apply և մինչև ս․թ․ սեպտեմբերի 20-ը ներբեռնեն մրցույթի պայմանների վերաբերյալ ուղեցույցի (https://uvamobplus.uva.es/files/80444/37/2ndCall_2122_EN.pdf) 29-րդ էջում նշված փաստաթղթերը։ Դիմելու ամբողջ գործընթացը կատարվելու է առցանց։

Օգտակար հղումներ․

Վալլադոլիդի համալսարանի վերաբերյալ՝ https://universityofvalladolid.uva.es/
Անհրաժեշտ փաստաթղթերը՝ https://drive.google.com/…/1-2-PxNyA0Qfbxxa…
Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը` https://uvamobplus.uva.es/publico/courses
Ասպիրանտների/հայցորդների գիտական աշխատանքների վերնագրերը՝ ըստ կիսամյակների և ոլորտների՝ https://uvamobplus.uva.es/publico/courses
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկը ու կեցության ծախսերը՝ բացառությամբ վիզայի ապահովագրության հետ կապված ծախսերի:

Հարցերի դեպքում գրել [email protected] էլ․ հասցեին կամ այցելել ՄԿԴ։