Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձներ է ստանում

Լուրեր

11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
Բոլորը

Նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձներ է ստանում միջազգային գործընկերներից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն իր շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունը նշանակալի ներդրում կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման, միջազգային և տարածաշրջանային հարթակներում աշխատանքների համակարգման մակարդակի բարձրացման գործում։

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նշել է, որ Արարատ Միրզոյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում կուտակած փորձը շատ կարևոր է լինելու ԵԽ հետ հետագա համագործակցության զարգացման համար։ Նա նաև վստահեցրել է, որ ԵԽ-ն մշտապես պատրաստ է աջակցել Հայաստանին այս բարդ ժամանակահատվածում՝ հաղթահարելու առկա մարտահրավերները։

Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխտար Թլեուբերդին իր ուղերձում գոհունակությամբ նշել է Հայաստանի և Ղազախստանի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը ու համոզմունք հայտնել, որ հետագայում նոր խթան կհաղորդվի ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը և հայ-ղազախական երկկողմ կապերի արդյունավետ զարգացմանը։

Բելառուսի Հանրապետության ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը Արարատ Միրզոյանին ուղղված ուղերձում վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերություններն արդյունավետորեն կզարգանան, և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի բարեհաջող իրականացումը կբխի Հայաստանի և Բելառուսի շահերից ու կնպաստի երկու ժողովուրդների մերձեցմանը։

Բուլղարիայի Հանրապետության ԱԳ նախարար Սվետլան Ստոևը համոզմունք է հայտնել, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ կապերն ու արդյունավետ հարաբերությունները կշարունակեն նպաստել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների։

Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական հարցերի նախարար Իվան Կորչոկը նշում է, որ Արարատ Միրզոյանի հարուստ քաղաքական փորձը կնպաստի ոչ միայն ՀՀ արտաքին քաղաքական շահերի առաջմղմանը, այլև Հայաստանի ու Սլովակիայի միջև հարաբերությունների համակողմանի զարգացմանը:

Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար դոկտոր Ֆայսալ Մեքդադը հաջողություններ է մաղթել Արարատ Միրզոյանին իր պատասխանատու առաքելությունում և վերահաստատել սիրիական կողմի պատրաստակամությունը՝ ամրապնդելու երկու երկրների միջև պատմական բարեկամական հարաբերություններն ու ընդլայնելու համագործակցությունը՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերում։

Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին հույս է հայտնել, որ Հայաստանի և Եգիպտոսի բարեկամական հարաբերությունները կշարունակեն ծառայել որպես ամուր հիմք՝ ընդհանուր հետաքրքրության բոլոր հարցերում համագործակցության շարունակման և ամրապնդման համար:

Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարար և նախարարների խորհրդի հարցերով պետական նախարար շեյխ, դոկտոր Ահմեդ Նասսեր Ալ-Մուհամմեդ Ալ-Սաբահը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուղղված իր շնորհավորական ուղերձում պատրաստակամություն է հայտնել համատեղ ջանքերի միջոցով առավել զարգացնել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները։

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին Արարատ Միրզոյանին շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել ամենայն բարիք և արդյունավետ աշխատանք։