ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրթության ոլորտի որակական տվյալների հավաքագրման և վերլուծության գծով սոցիոլոգների մրցույթ է հայտարարում

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարում է «Կրթության ոլորտի ակնարկի և նպատակային վերլուծությունների նպատակով առաջնային որակական տվյալների հավաքագրման և վերլուծության» գծով սոցիոլոգների (երեք հոգի) մրցույթ:

Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից, Սույն աշխատանքն իրականացվելու է Կրթության համաշխարհային գործընկերության (ԿՀԳ) հիմնադրամի տրամադրած կրթության ոլորտի զարգացման ծրագրի դրամաշնորհի շրջանակում: Այն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նախաձեռնությունն է, որն իրականացվելու է 2021-2022 թվականների ընթացքում: ՅՈՒՆԻՍԵՖ-ն այս ծրագրի շրջանակում հանդես է գալիս որպես գրանտային գործակալ և նախարարության հետ սերտորեն համակարգելու է բոլոր ծրագրային գործողությունները` ուղղված կրթության ոլորտի կարևորագույն հարցերի վերաբերյալ փաստերի և տվյալների հավաքագրմանը:

Թեկնածուները պետք է ունենան սոցիոլոգիայի ոլորտում էական փորձ (գերադասելի է որակական հարցազրույցների և/կամ ֆոկուս խմբերի մոդերացիայի/աջակցության՝ հատկապես կրթության ոլորտում նշանակալի փորձ)։ Անհրաժեշտ է նաև սղագրությունների մշակման և տվյալների թեմատիկ ծածկագրման փորձ:

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև ս.թ. օգոստոսի 29-ը ներկայացնեն հայտադիմում՝ նախապես գրանցվելով https://jobs.unicef.org/ համակարգում:

Ներկայացվելիք պահանջների մասին հավելյալ կարելի է տեղեկանալ հետևյալ հղմամբ՝ https://jobs.unicef.org/cw/en-us/job/543997?lApplicationSubSourceID: