Թուրքիայի պաշտպանության նախարարը Հայաստանից պահանջել է դադարեցնել «սադրանքները»

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ադրբեջանական Report լրատվական գործակալության հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը ու մեղադրել հայկական կողմին։

«Մենք դիտարկում ենք միջադեպերը «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից» պարբերաբար հրետակոծության միջադեպերը և հետևում ենք բոլոր իրադարձություններին»,- ասել է Աքարը։

Նա նշել է, որ ինտենսիվ քննարկումներ են անցկացվում  Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների, ինչպես նաև պաշտպանության նախարարների մակարդակով։

«Երկրների ղեկավարներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը, ինչպես նաև ես ու իմ գործընկեր Զաքիր Հասանովն ամենօրյա ռեժիմով շարունակում ենք շփումները։ Մենք ուշադիր հետևում ենք  միջադեպերին, և մեր պահանջը նրանում է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դադարեցնի սադրանքներն ու տարածաշրջան խաղաղություն գա»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան, իբր, բոլոր ջանքերը գործադրում են տարածաշրջանում խաղաղության ու բարեկեցության ապահովման համար։

«Հրադադարի ռեժիմի խախտումը ոչ մեկին օգուտ չի բերում։ Թուրքիան միշտ Ադրբեջանի կողմից է ու աջակցում է եղբայրական երկրին իր ճշմարիտ գործում։ Թող ոչ ոք չկասկածի, մենք, անկախ ամեն ինչից, կշարունակենք այդ աջակցությունը»,- ասել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

 

Էմմա Չոբանյան