Սպառողական կոոպերատիվի նախագահին մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
19.05.2026 | 21:15
Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:08
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19:12-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում յուրացման եղանակով հափշտակություն և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննությամբ մասնավորապես պարզվել է, որ «Աղին համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի նախագահը, 2012թ. փետրվարի 13-ից մինչ օրս զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսերի կառավարման և մրցունակության» ծրագրի աշխատանքների կատարման շրջանակներում, 2013թ. փետրվարի 15-ին «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հետ կնքել է պայմանագիր՝ Աղին համայնքում արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման նպատակով անասնակերի արտադրության վերաբերյալ:

Այնուհետև 2013թ. մայիսին և սեպտեմբերին կոոպերատիվի նախագահը կազմել է իրավունք վերապահող բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող վճարման տեղեկագրեր, որոնցում կեղծելով որպես սպառողական կոոպերատիվի անդամներ ձևականորեն ընդգրկված Աղին համայնքի բնակիչների ստորագրությունները, թե, իբր, տեղեկագրերում նշված անձինք անասնակերի արտադրության կազմակերպման նպատակով ստացել են «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից անասնակերի արտադրության համար հատկացվող գումարներ, նշված կոոպերատիվի հաշվեհամարին փոխանցված ընդհանուր 8.000.000 ՀՀ դրամ գումարից խոշոր չափերով՝ 2.303.030 ՀՀ դրամ գումարը կանխիկացրել և յուրացման եղանակով հափշտակել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ սպառողական կոոպերատիվի նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: