Հատուկ դպրոցում 80 հազար դրա՞մ են հավաքել «Վերջին զանգի» համար․ ծնողները ահազանգում են, տնօրենը՝ հերքում

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Երևանի համար 16 հատուկ դպրոցի ավարտական դասարանի յուրաքանչյուր սանից 80 հազար դրամ են հավաքում «Վերջին զանգի» ավարտական հանդեսի համար։ Այս մասին մեզ հայտնեցին դպրոցականների ծնողները։ Նրանք վրդովված են, սակայն չեն կարող իրենց վրդովմունքը բացեիբաց արտահայտել, քանի որ վախենում են իրենց երեխաների ճակատագրի համար։

Ծնողները չգիտեն, թե այդ 80 հազարը ինչի վրա են ծախսելու։ «Դա շատ մեծ գումար է էսօրվա դրությամբ։ 5000 դրամ վինետկան ա, երևի, ռեստորանի ծախսն ա մեջը մտնում, նույն ձևի շորեր պետք է բոլոր երեխաների համար կարել տան։ Համ էլ՝ ինչո՞ւ պետք է բոլոր աղջիկները նույն ձևի շոր հագնեն»,- մեզ հետ զրույցում վրդովված նշեց աշակերտներից մեկի ծնողը։

Երեխաներից ոմանք չեն կարողացել ամբողջ գումարը միանգամից տալ, և նրանց թույլատրվել է, ըստ ահազանգող ծնողի, մաս-մաս մուծումները կատարել։ Ստացված տեղեկությունը առավել զարմանալի էր, քանի որ վերաբերում էր ոչ թե քաղաքի կենտրոնական դպրոցներին, որտեղ ունևոր խավի երեխաներն ավելի շատ են, այլ ծայրամասային՝ Ավան թաղամասի թույլ տեսողություն ունեցող երեխաների համար նախատեսված կրթօջախին, որտեղ քիչ են հարուստ ընտանիքների զավակները։

Պարզաբանումների համար դիմեցինք 16 -րդ հատուկ դպրոցի տնօրեն Կարինե Նորեկյանին։ Նա, նախ, շատ զարմացավ՝ լսելով 80 հազար դրամի մասին, ապա սկսեց երդվել, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում. «Նման բան գոյություն չունի դպրոցում։ Բոլոր ծնողներին բերեմ։ Միանշանակ, եթե սրբություն ունեք, եկեք սրբերով երդվեմ, ամենայն անկեղծությամբ, 20 տարի շարունակ, որ ես եղել եմ այստեղ, նման բան չի եղել։ Փոխտնօրեն Պետրոսյանն է նման հարցերով զբաղվում»։

Factor.am-ի հարցին, թե հնարավոր է, որ տնօրենը պարզապես տեղյակ չէ դրամահավաքության մասին, տիկին Նորեկյանը պատասխանեց․ «Նման բան գոյություն չունի։ Եթե ներքևի հարկում մեկը հազում է, ես իմանում եմ։ Մենք այդպիսի ծնող էլ չունենք, որ մեզ չսիրի։ Նույնիսկ հավատս չի գալիս։ Եթե դուք տեսնեք, ոնց են մեզ սիրում մեր ծնողները։ Նույնիսկ տետրերի գումարն է արգելվում հավաքել»։

Այնուամենայնիվ տնօրենը որոշեց խոսել ավարտական դասարանի աշակերտների հետ և փորձել նրանցից պարզել, թե արդյոք եղե՞լ է նման բան։ Կրթության նախարարությունից ևս խոստացան զբաղվել այս հարցով։