Քաղաքական զենք-զինանոց ասվածը չեմ հասկանում․ Աշոտ Ահարոնյան

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժամանակ» օրաթերթը գրում է, որ վերջին շրջանում ոստիկանությունը հաճախ է հաղորդագրություններ տարածում հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքի մասին:

Ըստ օրաթերթի տեղեկությունների՝ դրանք ոչ թե սովորական կրիմինալ, այլ քաղաքական զինապահեստներ են: Փորձեցինք Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից ճշտել, թե ի՞նչ քաղաքական զինապահեստների մասին է խոսքը:

«Ոստիկանության պաշտոնական կայքում զենք-զինամթերքների առգրավման բոլոր դեպքերը ներկայացված են, իսկ քաղաքական զենք-զինանոց ասվածը չեմ հասկանում, ես դա չեմ մեկնաբանի։ Ոստիկանությունը պայքարում է հանցագործությունների դեմ»,- պատասխանեց Ահարոնյանը։

Հարցին, թե ինչ մեծաքանակ զենք-զինամթերքի հայտնաբերման մասին է գրել օրաթերթը, պաշտոնյան կրկնեց․ «Բոլոր հայտնաբերման դեպքերը մեր կայքում առկա են»։

Նշենք, որ ոստիկանության պաշտոնական կայքում զինամթերքի հայտնաբերման մասին վերջին տեղեկատվությունը եղել է փետրվարի 24-ին, Արագածոտնի մարզի Արուճ գյուղում հայտնաբերված զինամթերքի մասին։ Գտնված զենքերը կապվում են 2015 թվականին Նոր-Նորքում վնասազերծված զինված խմբի հետ, քանի որ հայտնաբերվել են այդ գործով ամբաստանյալի աթոռին հայտնված, ապա գրավի դիմաց ազատ արձակված Գնել Հովհաննիսյանի հայրական տանը։