Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ
Քաղաքականություն
21.08.2021 | 20:15Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից։
Զրուցակիցները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և այնտեղ տեղի ունեցող վերջին զարգացումները: Նրանք շեշտել են Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համար:
Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ նախագահ Մակրոնի գործադրած ջանքերը:
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններին և մի շարք ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարներին: