Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել. Արման Թաթոյան

Լուրեր

13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
Բոլորը

Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Ինչ կարգավորում էլ, որ լինի, չի կարող խոչընդոտել լրագրողի աշխատանքին: Միտում է նկատվում լրագրողին պետական համակարգից օտարացնելու, սա վտանգավոր ընկալում է, որը չպետք է թողնենք՝ ձևավորվի»,- ասաց Թաթոյանը՝ նկատելով, որ լրագրողին երբեք չպետք է ընկալել որպես բարիկադի հակառակ կողմում գործող անձ:

Լրագրողների հարցին՝ նույն մտահոգությունը կա՞ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու հետ կապված, օմբուդսմենը պարզաբանեց. «Կառավարության նիստերի հետ կապված՝ մենք իրականացրել ենք միջազգային փորձի ուսումնասիրություն: Երկրների ճնշող մեծամասնության դեպքում նիստերը դռնբաց չեն, կա նաև միջազգային տարբեր կազմակերպությունների գնահատական, սակայն այդ նույն կազմակերպությունները հաճախ զգուշացնում են պետություններին, որ անհրաժեշտ է մշակել հատուկ ֆորմատներ՝ լրագրողների հետ շփվելու»:

ՄԻՊ-ը մատնանշում է երկրներ, որոնք դռնփակ նիստերի պարագայում կազմակերպում են ճեպազրույցներ լրագրողների հետ: «Կառավարության նիստերը դռնփակ անելն այլ բան է, իսկ Երևանի ավագանու դեպքում բոլորովին այլ սկզբունքներ են գործում: Գործադիր իշխանությունն այլ է, բայց քաղաքապետարանը ներկայացուցչական մարմին է, այնտեղ անձինք են, որոնք ընտրվել են ժողովրդի կողմից, ինչպես, օրինակ, խորհրդարանը»,- հավելեց Արման Թաթոյանը:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների կողմից կազմակերպված հայտնի ակցիայից և դրան հաջորդող զարգացումներից հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարեց աշխատակազմին լրագրողների աշխատանքը կանոնակարգելու առնչությամբ առաջարկներ ներկայացնել: Քաղաքապետի այս հանձնարարականի արդյունքում առաջիկայում հնարավոր է՝ արգելվի լրագրողների մասնակցությունը ավագանու նիստերին: