ԿԳՄՍՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի նախագիծը

Լուրեր

05.06.2026 | 12:02
«Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին». Թրամփը` Պուտինին ուղղված Զելենսկիի նամակի մասին
05.06.2026 | 11:55
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման որոշումը Դատախազությունը պահանջում է առ ոչինչ ճանաչել
05.06.2026 | 11:53
ԵՏՄ-ն չի Հայաստանի դեմ միջոցներ չի ցանկանում, սակայն ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անհանգստացնող է. Օվերչուկ
05.06.2026 | 11:46
Երևանում բացահայտվել է ապօրինի առցանց խաղային հարթակների սխեմա․ հնարավոր վնասը գերազանցում է 2.4 մլրդ դրամը
05.06.2026 | 11:45
Արթուր Մելքոնյանը՝ ֆուտզալի Ռուսաստանի չեմպիոն
05.06.2026 | 11:37
NYMEX․ Ոսկու գինը նվազել է և կազմել 4434.40 դոլար
05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
05.06.2026 | 11:20
Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ
05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
05.06.2026 | 10:33
«Ընտրեք Ռոբերտ Քոչարյանին», «Էգուց փողի օր ա». ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգի նախագիծը: 

Նախարարության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ նախագծով նախատեսվում է դպրոցից բուհ, քոլեջ և ուսումնարան անցման նոր համակարգի փորձարկում: Կրեդիտային համակարգի ներդրման նպատակը սովորողների շարժունությունը և անցումը՝ հանրակրթությունից նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ավելի դյուրին դարձնելն է: Մասնավորապես, 10-12-րդ դասարաններում սովորողի ընտրած առարկաներից կամ արտաքին գնահատումներից կուտակած կրեդիտները կարող են փոխարինվել բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության քննություններով (միասնական, ներբուհական):

Կուտակած կրեդիտների հիման վրա սովորողը կարող է ազատվել բարձրագույն ուսումնական հաստատությունում համապատասխան առարկայական դասընթացների (մոդուլների) ուսումնասիրությունից՝  տվյալ հաստատության սահմանած կարգով կրեդիտն ընդունելու դեպքում: Կրեդիտները կարող են փոխանցվել նաև դպրոցի և արտադպրոցական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատությունների միջև՝ փոխադարձ պայմանագրերի հիման վրա: Նախագծով սահմանված են նաև կրեդիտների չափման, հաշվառման և փոխանցման գործընթացները։

Կրեդիտների չափումը  

Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում` 10-12-րդ դասարաններում  կրեդիտը սովորողին տրվում է տվյալ առարկայի չափորոշչով սահմանված վերջնարդյունքների՝ առնվազն չորս միավոր գնահատումից հետո: Կրեդիտը տրվում է, եթե առարկայական դասընթացը (մոդուլը) կրթական ծրագրի առանձին մաս է` մեկ ուսումնական տարի (առանձին դեպքերում՝ կիսամյակ) տևողությամբ, իսկ վերջնարդյունքը պարտադիր գնահատված է: Դասընթացները (կրթական մոդուլները) ներառում են չափորոշչով սահմանված պարտադիր և դպրոցական բաղադրիչները: Դպրոցական  բաղադրիչի դասընթացներն  առաջարկվող  ցանկից ընտրում է սովորողը, իսկ դրանց յուրացման  տևողությունը կարող է լինել ինչպես ամրագրված, այնպես էլ ազատ։

Կրթական արդյունքների ձեռքբերումը հաստատվում է տարեկան գնահատականների կամ փոխադրական և ավարտական քննությունների, ինչպես նաև արտաքին գնահատման միջոցով:

Կրեդիտի հաշվառումը

Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում` 10-12-րդ դասարաններում, ուսումնական ամբողջական աշխատածավալը 105 կրեդիտ է։ Մեկ կրեդիտը համարժեք է սովորողի 34 ժամ ուսումնական բեռնվածությանը, որը ներառում է դասարանային, արտադասարանային և ինքնուրույն իրականացվող բոլոր ուսումնական աշխատանքները` մասնակցությունը դասերին, այդ թվում՝ գործնական պարապմունքներին, լաբորատոր աշխատանքներին, քննություններին նախապատրաստվելը, հանձնելը, նախագծային ուսուցումը և այլն։

Սովորողը  մեկ կիսամյակում պետք է ունենա 17,5 կրեդիտ ուսումնական բեռնվածություն (10% թույլատրելի շեղումով), իսկ մեկ ուսումնական տարում` 35 կրեդիտ։

Ակադեմիական տեղեկագիր 

Սովորողի կրեդիտները, ստացած գնահատականները, ուսումնական բեռնվածության ծավալը և կրթական ձեռքբերումների որակն արտացոլվում է

ակադեմիական տեղեկագրում: Յուրաքանչյուր սովորողի համար տեղեկագիրը վարում է դպրոցը 10-րդ դասարան ընդունվելու պահից սկսած:  Ակադեմիական տեղեկագրում նշվում են կրեդիտների գումարային քանակը,  գնահատված կրեդիտների քանակը, վարկանիշային միավորները,  միջին որակական գնահատականը (ՄՈԳ):  Դպրոցը պարտավոր է սահմանված կարգով սովորողին տրամադրել նրա ակադեմիական տեղեկագիրը:

Կրեդիտները կարող են փոխանցվել միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթություն իրականացնող մեկ ուսումնական հաստատությունից մյուսին: Այլ աստիճանի կամ կրթական այլ ծրագիր իրականացնող հաստատությունների միջև կրեդիտները փոխանցվում են երկու հաստատությունների համաձայնությամբ` սովորողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա:

Կրեդիտները  փոխանցելու պայմանները

Կրեդիտների փոխանցումը 10-12-րդ դասարաններից նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություն կատարվում է հետևյալ պայմաններով.

  • կրթական ծրագրերը կամ դրանց բովանդակությունը միանման է կամ առկա են բովանդակային ոչ էական տարբերություններ,
  • առկա են բովանդակային տարբերություններ, սակայն կրթական վերջնական արդյունքները համարժեք են,
  • կրթական ծրագրերի բովանդակային տարբերությունների, դրանց էականության, ինչպես նաև կրթական արդյունքների համարժեքության հարցը որոշվում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամի փորձաքննության հիման վրա։

Կրեդիտային  համակարգի ներդրման փուլերը 

Կրեդիտային համակարգը հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում է որպես ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքները կրեդիտների միջոցով չափելու, հաշվառելու և փոխանցելու համակարգ` երկու փուլերով:

Առաջին փուլը կմեկնարկի 2022-2023 ուսումնական տարվանից սկսած և կտևի 2 տարի: Համակարգն այս փուլում կներդրվի Երևան քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատություններին կից գործող  ավագ դպրոցներում և Տավուշի մարզում:

Երկրորդ փուլում` 2024-2025 ուսումնական տարվանից սկսած կրեդիտային համակարգը կներդրվի ամբողջ հանարապետությունում՝ առաջին փուլի արդյունքների վերլուծությունից և դրանից բխող  լրամշակումներից  հետո:

Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման նախագծի հանրային քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև սեպտեմբերի 5-ը: ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է մասնագիտական հիմնավոր կարծիքների և առաջարկների վրա հիմնված շահագրգիռ քննարկում: