27-ամյա երիտասարդն ավտոմեքենան դիտավորությամբ վարել է ոստիկանների ուղղությամբ․ ՔԿ

Լուրեր

14.02.2026 | 19:27
Ալեքսեյ Նավալնիի բիոնյութում Էպիբատիդին է հայտնաբերվել. փորձագետները հաստատում են թունավորումը
14.02.2026 | 19:27
Բրազիլիան առաջին ոսկե մեդալը նվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 19:15
Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները հայտնի են
14.02.2026 | 19:13
Ինչ կլինի, եթե հայ հասարակությունը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը. հարց ադրբեջանցի փորձագետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 19:00
Մշակույթը տմբլըտաշ երգ ու պարը չի, դրանից սկսվում է վերելքն ու խաղաղությունը. Հայկ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 18:50
Կամաց-կամաց կհասնենք նրան, որ երկու հասարակությունները լինեն ինտենսիվ երկխոսության մեջ. Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 18:40
Բոլորին հետաքրքիր է՝ ինչ տեսք կունենա Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը.ադրբեջանցի փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 18:29
Բոլորին հետաքրքիր է՝ ինչ տեսք կունենա Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը. ադրբեջանցի փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 18:13
Կաթողիկոսին մեղադրանք է առաջադրվել, արգելվել է ելքը երկրից. Զոհրաբյան. ՏԵՍՆՅՈՒԹ
14.02.2026 | 18:13
Նպատակը պատերազմի չկրկնվելն է. ադրբեջանցի փորձագետը՝ Բաքվի քաղաքականության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 17:58
Պետք է ցույց տալ, որ խաղաղությունը հնարավոր է. ադրբեջանցի փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 17:43
Ադրբեջանցի փորձագետը՝ ՀՀ-ի կողմից ամերիկյան ԱԹՍ գնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 17:38
2026թ. ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության տոմս ունեցողները կարող են օգտվել վիզայի արտահերթ հարցազրույցից. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
14.02.2026 | 17:25
Բաքվում պատրա՞ստ են հայկական ապրանքներ գնել. հարց ադրբեջանցի փորձագետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 17:01
Հայ և ադրբեջանցի փորձագետների համատեղ ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ավտոմեքենայով դիտավորությամբ հարվածել էր օպերլիազորի ավտոմեքենային և այն վարել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել էին դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ 2021թ. հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցները, օպերատիվ տեղեկություններ իրացնելիս, մոտեցել էին Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցում գործող բենզալցակայանի մոտ կայանված, Երևան քաղաքի 27-ամյա բնակչի կողմից վարվող «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենային և օրենքով սահմանված կարգով ներկայանալով՝ ավտոմեքենայի սրահում գտնվող նշված երիտասարդից պահանջել իջնել ավտոմեքենայից, ինչին ի պատասխան, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, նա իր կողմից վարվող ավտոմեքենայով դիտավորությամբ հարվածել էր ծառայություն իրականացնող, ՀՀ ոստիկանության օպերլիազորին պատկանող ավտոմեքենային, այնուհետև ավտոմեքենան վարել ճանապարհի կանգնած ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, սակայն վերջիններս հասցրել էին փախչել ճանապարհի երթևեկելի գոտուց:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված և հետախուզման մեջ գտնվող ենթադրյալ հանցագործություն կատարած 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 243.1-րդ հոդվածի 1.1 մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: