Ապրանքների անօրինական ներկրման, կաշառք ստանալու և այլ չարաշահումների համար մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ պաշտոնյաների. ՀՔԾ

Լուրեր

02.04.2026 | 14:08
Պրեմիեր լիգայի ակումբները մեկ տարում 460 միլիոն ֆունտ են վճարել ֆուտբոլիստների գործակալներին
02.04.2026 | 13:59
ՊՊԾ-ն կարող է զենք էլ գործադրել, եթե վտանգ է սպառնում. Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:51
Ինդոնեզիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
02.04.2026 | 13:42
Պուտինին երևի տեղյակ չէին պահել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:33
«Բոլորին դեմ եմ» շարժումն ու Նժար սահմանադրական շարժումը միավորվում են
02.04.2026 | 13:31
Ի՞նչ որակներ ունի եկեղեցին բարեփոխել ցանկացող Նիկոլ Փաշինյանը․ Արա Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:25
Հայտնի են պատմության մեջ ամենամեծ եկամուտ ունեցած մարզիկները
02.04.2026 | 13:16
Թող իրենց փախնելն ու ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ․ ես նման հրաման չեմ տվել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:05
Քրեական գործ կա՞ հարուցված, օդում ասելով չէ․ Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:54
Վատ ա, շատ վատ ա, չկա ոլորտ, որին սա չվերաբերվի. նայեք՝ աշխարհի որ տեղում ենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:45
Սերժ Սարգսյանը կկարողանա անարգել դուրս գալ Հայաստանից․ Դատախազությունը չի բողոքարկել նրա խափանման միջոցը վերացնելու որոշումը
02.04.2026 | 12:43
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
02.04.2026 | 12:34
«Թրամփի ուղու» համաձայնագիրը խախտել է 1828թ-ից գործող հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ
02.04.2026 | 12:25
Փաշինյանը «Զայեդ»-ի 500 000 դոլարը կտա պետությանը // Կես դար անց առաքելություն է մեկնել Լուսին․ ԼՈՒՐԵՐ
02.04.2026 | 12:21
Գերագույն հոգևոր խորհրդի անդամը՝ սինոդ ստեղծելու Պոլսո Հայոց պատրիարքի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի ապրանքների` Վրաստանից ՀՀ տարածք ապօրինի ներկրման, ինչպես նաև ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական անփութության, ապրանքների անօրինական ներկրմամբ զբաղվող անձին օժանդակելու դեպքեր, որոնց հետևանքով պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 73 մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ: Այս մասին հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ապրանքների անօրինական ներկրմամբ զբաղվող Լևոն Ավագյանը 2019թ. դեկտեմբերից 2020թ. մարտն ընկած ժամանակահատվածում` 4 վարորդների օժանդակությամբ, առանց մաքսային հայտարարագրման և համապատասխան մաքսային ձևակերպումների, Բագրատաշենի մաքսակետով Վրաստանից Հայաստանի Հանրապետություն է ներկրել ընդհանուր 9 բեռնատար սննդամթերք և ավտոյուղեր: Այդ ընթացքում Բագրատաշենի մաքսակետի ուղեփակոցում ծառայություն իրականացնող մաքսային տեսուչ Հայկ Մարտիրոսյանը, չկատարելով իր ծառայողական պարտականություները, ապրանքների վերաբերյալ մաքսային հայտարարագիր ներկայացված չլինելու պայմաններում թույլատրել է Լ. Ավագյանին պատկանող բեռների ապօրինի ներկրումը ՀՀ տարածք:

Քննությամբ հիմնավորվել է նաև, որ Բագրատաշենի մաքսակետի կշեռքավար Տիգրան Ավետյանը հանցավոր համաձայնության է եկել Լևոն Ավագյանի հետ` վերջինիս կողմից ապրանքներն առանց հայտարարագրման ներկրելուն օժանդակելու, ինչպես նաև մաքսատան տեսուչի կողմից Լ. Ավագյանից խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու հարցերում: Մասնավորապես` Տիգրան Ավետյանը բեռների անօրինական ներկրումներին օժանդակելուց հետո Լևոն Ավագյանից ընդհանուր շուրջ 6000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարներ է վերցրել և փոխանցել մաքսատան պաշտոնատար անձին: Տ. Ավետյանը հերթական` 800 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը չի հասցրել վերցնել և փոխանցել մաքսային տեսուչին` իրավապահ մարմինների կողմից հանցագործության դեպքը բացահայտվելու պատճառով:

Բացի այդ, Բագրատաշենի մաքսակետի հերթափոխի պետ Վոլոդյա Ասատրյանը, իր հերթին, ծառայության նկատմամբ ցուցաբերելով անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, Լ. Ավագյանի կողմից վերը նշված ապօրինի ներկրումներ կատարելու օրերին իր ղեկավարած հերթափոխում ընգրկված կշեռքավարի և մաքսային տեսուչի գործունեության նկատմամբ վերահսկողական գործառութային պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Նկարագրված հանցավոր արարքների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 73 մլն դրամի վնաս, որի մի մասը նախաքննության ընթացքում վերականգնվել է, իսկ մնացած մասի չափով արգելանք է դրվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել`

Լևոն Ավագյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205 րդ հոդվածի 1 ին մասի 2 րդ կետով /6 դրվագ/, 205 րդ հոդվածի 2 րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 312 րդ հոդվածի 2 րդ մասով /8 դրվագ/,

Արթուր Տիրացվյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38 205 րդ հոդվածի 1 ին մասի 2 րդ կետով /5 դրվագ/,

Ամատուն Ենոքյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38 205 րդ հոդվածի 1 ին մասի 2 րդ կետով,

Վահան Սահակյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38 205 րդ հոդվածի 1 ին մասի 2 րդ կետով,

Էդգար Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38 205 րդ հոդվածի 1 ին մասի 2 րդ կետով,

Վոլոդյա Ասատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315 րդ հոդվածի 1 ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 315 րդ հոդվածի 2 րդ մասով /7 դրվագ/,

Հայկ Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 րդ հոդվածի 2 րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308 րդ հոդվածի 1 ին մասով /6 դրվագ/, ՀՀ քրեական օրենսգրքի 38 205 րդ հոդվածի 2 րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38 205 րդ հոդվածի 1 ին մասի 2 րդ կետով /5 դրվագ/,

Տիգրան Ավետյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38 311 րդ հոդվածի 3 րդ մասի 3 րդ կետով /8 դրվագ/, ՀՀ քրեական օրենսգրքի 38 205 րդ հոդվածի 1 ին մասի 2 րդ կետով /6 դրվագ/ և ՀՀ քրեական օրենսգրքի 38 205 րդ հոդվածի 2 րդ մասով:

Վերը նշված մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: