Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել Թուրքիայի հետ համագործակցությունը ինքնաթիռների ու ուղղաթիռների  մատակարարման հարցում։ Այս ամսին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտի» պատվիրակության ղեկավար Դենիս Գիզունովը Ստամբուլում միջազգային IDEF-2021 պաշտպանական ցուցահանդեսին։

«Մենք Թուրքիայի հետ որոշակի խորհրդակցություններ ենք անցկացնում  նրանց ТF-X ծրագրի հետ կապված (թուրքական 5-րդ սերնդի կործանիչների ստեղծման ծրագիր), որ աջակցենք թուրքական կողմին։

Ավելին, մենք պատրաստ ենք ավելի լայն երկխոսության։ Իհարկե, Су-35 հանդիսանում է  պոտենցիալ արտադրանք Թուրքիայում առաջմղման համար, սակայն թուրքական կողմը մինչև վերջ  չի որոշել, որ ինքնաթիռը կապի համագործակցության ծրագրին։ Բայց  մենք պատրաստ ենք համագործակցության նման զարգացման։ Ամեն դեպքում ոչ միայն ՀՕՊ միջոցների, այլև ինքնաթիռների ու ուղղաթիռների առաջմղումը մեզ համար լրացուցիչ է թուրքական ուղղության համար»,- ասել է Գիզունովը։ 

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է C-400 զենիթահրթիռային համակարգերից զատ Թուրքիային վաճառել  նաեւ նրանց պաշտպանությունն ապահովող տեխնիկա։ 

Նշենք, որ այս տարվա մարտին էլ Ռազմատեխնիական համագործակցության դաշնային ծառայության մամուլի խոսնակ Վալերիա Ռեշետնիկովան էլ հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Թուրքիայի հետ Су-35  և Су-57 կործանիչների հնարավոր մատակարարումների  հարցում համապատասխան դիմումի դեպքում։ 

Թուրքիայի կողմից ռուսական կործանիչների հնարավոր գնման վերաբերյալ քննարկումներն  էլ ակտիվացան   2019 թվականի օգոստոսին նախագահ Թայիփ Էրդողանի Մոսկվա կատարած այցից հետո: МАКС-2019 ավիասալոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այցելության ժամանակ  Էրդողանը հետաքրքրություն էր ցուցաբերել «Սուխոյ» կոնստրուկտորային բյուրոյի ռազմական ինքնաթիռների նկատմամբ։ Դրանից հետո Էրդողանը հայտարարել էր, որ չի բացառում   Су-35  և Су-57 կործանիչների գնման հնարավորությունը ամերիկյան F-35-ի փոխարեն։ 

Հավելենք, որ ԱՄՆ-ն  Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից։ 

Էմմա Չոբանյան