100 մլն դրամ՝ Կիրանց գյուղի հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման համար

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 100 մլն դրամ։ Գումարը կտրամադրվի Տավուշի մարզի Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների մեկնարկն ապահովելու համար:

Համաձայն նախագծի հիմնավորման՝ դպրոցն ի սկզբանե ընտրվել էր «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրում ընդգրկվելու համար: Կիրանցի Գ. Վարդանյանի անվան հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների մեկնարկի համար ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1589-Ն որոշմամբ 81 մլն 770.4 հազար դրամ գումար էր հատկացվել, սակայն գնման գործընթացով պայմանավորված աշխատանքները հնարավոր չի եղել սկսել (գնման պայմանագիրը չի կնքվել)։

2021 թվականի հուլիսի 20-ին կնքվել է շուրջ 615 մլն դրամի չափով պայմանագիր՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան: Կնքված պայմանագիրը ենթակա է լուծման, եթե դրա կնքելու օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում պայմանագրի կատարման համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվում: Հետևաբար, քանի որ նշյալ պայմանագրի գործողության ժամկետը լրանում է 20.01.2022թ.-ին, ՀՀ կառավարությունը հատկացրել է համապատասխան ֆինանսավորում` դպրոցի շինարարական աշխատանքների մեկնարկն ապահովելու համար: Շինարարական աշխատանքները կիրականացվեն քաղաքաշինության կոմիտեի պատվիրակմամբ:

Ընդհանուր առմամբ, պետական ֆինանսավորմամբ 2021 թվականին նախատեսվում է իրականացնել մոդուլային 20 դպրոցի և 10 մանկապարտեզի շինարարական աշխատանքներ:

Նշենք, որ «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրում ներառված դպրոցներն ընտրելիս հաշվի է առնվում այն, որ դպրոցը բնակավայրում միակը լինի, դրանում սովորեն մինչև 100 աշակերտ: Բացի դրանից, սեյսմակայունության խնդրի պատճառով շենքի վերականգնումը տնտեսապես արդյունավետ չէ, իսկ դպրոցի տեղակայման վայրում առկա է մոդուլային շենքի տեղակայման պահանջներին համապատասխան հողատարածք։ Մոդուլային ուսումնական հաստատություններն ապահովված կլինեն նաև ապաստարաններով: