Բացահայտվել են հարկային տեսուչների կողմից ավելի քան 1 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպքեր․ ՀՔԾ

Լուրեր

01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
01.04.2026 | 20:14
Ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը
01.04.2026 | 20:00
Փաշինյանի թիկնապահը խփել է վարչապետին հարվածելու փորձ կատարած տղային․ նոր տեսանյութի հետքերով. ՏԵՍԱՆՅՈւԹ
01.04.2026 | 19:48
Փաշինյանը՝ Պուտինին․ «ՌԴ անձնագրով քաղաքացիները չեն կարող լինել վարչապետի թեկնածու». ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:40
Լիզինգ․ ավելի քան 70 ընկերություն՝ մեկ հարթակում․ ապրիլի 10-ին կմեկնարկի LEASING EXPO 2026-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:31
Մենք լիովին հանգիստ ենք վերաբերվում․ Պուտինը՝ ՀՀ-ԵՄ մերձեցման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:20
«Չենք կարողանում բացատրել մեր ժողովրդին՝ ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց». Փաշինյանն արձագանքել է Պուտինին ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:12
Մենք չենք միջամտում, բայց ոմանք ազատազրկված են, չնայած՝ ռուսական անձնագիր ունեն․ Պուտինը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսուչների կողմից Երևան քաղաքի Էրեբունու վարչական տարածքում գործող վաճառքի կետերում հարկային օրենսդրության հնարավոր թերություններն ու խախտումներն անտեսելու, դրանց օրենքով սահմանված կարգով չարձագանքելու և ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու համար 2020-2021 թվականների ընթացքում տարբեր տնտեսվարողներից կաշառք ստանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր:

Մասնավորապես, 2020 թվականի ապրիլին ՊԵԿ ՀՎԸՀ հարկային տեսչություն-վարչության տարածքային թիվ 2 բաժնի ավագ հարկային տեսուչ Ա. Պ.-ն և նույն բաժնի հարկային տեսուչ Վ. Ս.-ն Երևան քաղաքում գործող խանութում կատարված հսկիչ գնման ժամանակ հայտնաբերված խախտումը, ինչպես նաև չգրանցված աշխատողի առկայության փաստը չարձանագրելու ապօրինի անգործության դիմաց խանութի տնօրենից որպես կաշառք պահանջել և նրանից տեղում ստացել են 70 000 ՀՀ դրամ գումար։

Հետագայում Ա. Պ.-ն և Վ. Ս.-ն իրենց մասնակցությամբ կազմված ստուգման ակտում կեղծ տեղեկություններ են մտցրել այն մասին, թե իբրև նշված խանութից հսկիչ գնումներ կատարելու բոլոր դեպքերում իրենց տրամադրվել են ՀԴՄ կտրոններ և հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառման գծով խախտումներ չեն հայտնաբերվել:

Բացի այդ, Ա. Պ.-ի, Վ. Ս.-ի և խանութի տնօրենի միջև նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել պայմանավորվածություն` հետագայում հնարավոր թերություններն ու խախտումներն անտեսելու և դրանց օրենքով սահմանված կարգով չարձագանքելու համար հարկային տեսուչներին յուրաքանչյուր ամիս որպես կաշառք 20 000 ՀՀ դրամ փոխանցելու վերաբերյալ։ Այսպիսով, 2020 թվականի ընթացքում Ա. Պ.-ն ու Վ. Ս.-ն խմբով` նախնական համաձայնությամբ, խանութի տնօրենից որպես կաշառք պահանջել և ստացել են ընդհանուր առմամբ 170 000 ՀՀ դրամ, ինչպես նաև շահադիտական դրդումներով կեղծել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ստուգման ակտը:

Ա. Պ.-ն 2020-2021 թվականների ընթացքում նույն եղանակով տարբեր չափերի կաշառք է ստացել նաև այլ հարկ վճարողներից: Հերթական տնտեսվարողից կաշառքի գումարը` 40 000 ՀՀ դրամը ստանալուց անմիջապես հետո ավագ հարկային տեսուչ Ա. Պ.-ն բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանություն:

Նախաքննությամբ հիմնավորվել են Ա. Պ.-ի կողմից Երևանի տարբեր վաճառքի կետերում հնարավոր թերություններն ու խախտումներն անտեսելու և դրանց օրենքով սահմանված կարգով չարձագանքելու համար ևս 7 տնտեսվարողից ընդհանուր ավելի քան 1 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպքեր:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և 311-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ)։ Վ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: