Դատարանը քննում է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի կալանավորման հարցը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այս պահին քննում է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի կալանավորման հարցը։ Վերջինս երեկ էր ձերբակալվել՝ առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու կասկածանքով։

Նիստի մեկնարկից առաջ՝ պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ Յոլյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ է, իսկ առաջադրված մեղադրանքը՝ անհասկանալի․

«Մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 179 հոդվածով, դա իրենից ներկայացնում է յուրացման և վատման հանցակազմը։ Այսինքն՝ տրամադրվել են օգնություն այնպիսի անձանց, որոնք կարիքավոր չեն։ Մենք մեղադրանքը չենք ընդունում, հրաժարվել ենք ցուցմունք տալուց։ Բայց, պայմանականորեն ընդունենք, կարգը խախտել է և օգնություններ է տրամադրվել ոչ կարիքավոր մարդկանց։ Եթե կա խախտում, այն իր մեջ կարող է պարունակել կարգապահական զանցանքի հատկանիշներ, տվյալ դեպքում ինչպե՞ս  է վարույթ իրականացնող մարմինը տվել սահմանումը կարգապահական զանցանքի և հանցագործության»,- նշեց Ալեքսանյանը։

Պաշտպանի գնահատմամբ՝ Յոլյանին առաջադրված մեղադրանքը քաղաքական դրդապատճառներ ունի:

Ռոզա Վարդանյան