Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն և Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն
Մարտի 13-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի և դիվանագիտական անձնակազմի հետ:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Քննարկվել են ԱՄՆ-ի և հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է Արցախի, Հայաստանի և Սփյուռքի սերտ համագործակցությունն՝ ընդգծելով, որ այն հանդիսանում է նախատեսված ծրագրերի հաջող իրականացման առանցքային գործոններից մեկը: