Չենք ասում՝ ռուսը մեր համար կռվի․ ռուսը պիտի իր դաշնակցի դեմ զենք չվաճառի և դաշնակցի պարտքը կատարի․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
Բոլորը

Հայ-ադրբեջանական հակամարտության ներկա փուլի, հայկական կողմի անելիքների, ինչպես նաև՝ Աֆղանստանում թալիբների առաջխաղացման և իշխանափոխության մասին զրուցել ենք քաղաքագետ Արա Պապյանի հետ։

— Պարո՛ն Պապյան, ադրբեջանցիները սադրանքի դիմեցին Սև լճում, հետո՝ Երասխում, երեկ կրակեցին Գեղարքունիքում։ Ի՞նչ պետք է անի Հայաստանը նման դեպքերում։

— Նախ պետք է հասկանանք՝ որն է Ադրբեջանի նման քաղաքականության բուն պատճառը։ Բուն պատճառը Հայաստանի դե ֆակտո պարտությունը դե յուրե ամրագրումն է։ Այսինքն՝ այն, ինչ Նիկոլ Փաշինյանը և Ալիևը կոչում են «Խաղաղության պայմանագիր», դրա ստորագրումն է։ Իհարկե, խաղաղություն բառը շատ գրավիչ է թվում, բայց, ըստ էության դա մեր պարտության վերջնական ամրագրումն է։

Եվ դելիմիտացիա-դեմարկացիա, այսինքն՝ սահմանազատման և սահմանանշման իրականացումը ոչինչ չի տալու, բացի այն բանից, որ Ադրբեջանի հետ սահմանի ամրագրումը և Արցախից հրաժարումը դառնում է նաև իրավական իրողություն։ Բացի այդ՝ դա նախադեպ է ստեղծում նաև Թուրքիայի սահմանի ճանաչման համար, որ նշանակում է հայոց 100-ամյա պահանջատիրությունը և բոլոր այն իրավունքները, որոնց համար հարյուր տարի հայ ժողովուրդը պայքարում է, ի չիք են դառնում։

— Թալիբանն Աֆղանստանում վերցրեց իշխանությունը։ Հանրային ընկալման մեջ ԱՄՆ դերը Աֆղանստանում պետություն կառուցելն էր, ինչը չստացվեց։ Արդյոք սա չի՞ վարկաբեկում Միացյալ Նահանգներին՝ որպես դաշնակցի։

— Տեսեք, պետություն կառուցելը տվյալ ժողովրդի խնդիրն է։ Այո, դաշնակիցը կարող է օգնի։ Պատմության մեջ դեպքեր ունենք, ԱՄՆ-ն օգնել է տարբեր երկրների, օրինակ՝ Ճապոնիային, Հարավային Կորեային, Գերմանիային, որոնք իրենք էլ են պարտության մատնել։ Այդ ժողովուրդներն ուզում էին պետություն կառուցել և օգտվել են այդ աջակցությունից, պետություն կառուցել են։ Բայց Միացյալ Նահանգներն օգնել են նաև Իրաքին։ Ի՞նչ եղավ Իրաքի հետ։ Իրաքը չկա որպես պետություն։ Եթե ժողովուրդն ինքը չի ուզում ․․․

Դա հայ ժողովրդին էլ է վերաբերում։ Վաղը, մյուս օր, տա Աստված, մենք դրսից լավ աջակցություն ստանանք։ Բայց եթե մենք չուզենանք կառուցել մեր պետությունը, ինքներս չուզենանք պայքարել կոռուպցիայի դեմ, մենք մեր սահմանները չպաշտպանենք, մեր բանակը չունենանք, ոչ մի դաշնակից չի գալու։

Խնդիրն այն չէ, որ դժգոհում ենք ռուսներից, որ ռուսները փորձում են ներկայացնել, ասում են՝ ինչի՞ պետք է ռուսը ձեր համար կռվի։ Մենք չենք ասում՝ ռուսը մեր համար պիտի կռվի։ Մենք խնդիր ենք դնում՝ ռուսը չպետք է իր դաշնակցի դեմ զենք վաճառի և ռուսը պիտի իր դաշնակցային պարտավորությունները կատարի։ Այսինքն՝ մեզ պիտի աջակցի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան