Թուրքերին դուր կգա, թե՝ ոչ, կկառուցենք մեր երկիրը․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.06.2026 | 17:36
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել է․ ՔԿ
09.06.2026 | 17:32
Սենեգալի և Ուզբեկստանի հավաքականներն ԱՄՆ-ում խիստ ստուգումներ են անցել ԱԱ-2026-ից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 17:24
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Կառավարության առաջիկա ծրագրերն ու քայլերը
09.06.2026 | 17:19
«Ակրոնը» հրաժեշտ է տվել Էդգար Սևիկյանին
09.06.2026 | 17:17
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2025 թվականի պետբյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 17:15
ՀՀ-ն, Ադրբեջանն ու Թուրքմենստանը կարող են միգրացիոն ճգնաժամի բախվել․ ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար
09.06.2026 | 17:07
Ինչ եղանակ է սպասվում այս ամառ․ հրապարակվել է 2026-ի գլոբալ կանխատեսումը
09.06.2026 | 17:00
Շոկային էր այն, ինչ տեսա Գյումրիում, ո՞նց կարող էր նման բան լինել մի երկրում, որտեղ ես վարչապետ եմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 16:52
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
09.06.2026 | 16:40
Գիտենք՝ ռեպրեսիվ ռեյդ է սպասվում մեր դեմ, գուցե բանը հասնի պարոն Ծառուկյանի ազատազրկման փորձերին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 16:30
Մինչև նոր կառավարության ձևավորումը 2 ամիս ունենք․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 16:21
Հայտնի է Եվրոպայի թոփ-5 լիգաներում ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստը
09.06.2026 | 16:14
Ինչ նպատակով է Ծառուկյանը ցանկացել մեկնել ՀՀ-ից. պարզաբանում է խոսնակը
09.06.2026 | 16:03
Վենեսուելայի նախագահը հանդիպել է Էրդողանի հետ Թուրքիա կատարած անակնկալ այցի ժամանակ
09.06.2026 | 15:57
Ծառուկյանին թույլ չեն տվել ՀՀ-ից հեռանալ․ խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով նոր քրեական վարույթ է հարուցվել
Բոլորը

Թուրքիայում` միջազգային հանրության թողտվության ու անտարբերության պայմաններում, առայսօր շարունակվում է եզդիների ցեղասպանությունը։ Այս մասին այսօր Աժ ամբիոնից հայտարարեց Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ օգոստոսի 16-ին թուրքական օդուժը եզդիական Շանգյալ քաղաքի կենտրոնում հարվածել է եզդի հրամանատար Սայիդ Խդըր Հասանի ավտոմեքենային, որի հետևանքով հրամանատարը զոհվել է։

«Մեքենայում նաև իր զարմիկն է եղել, ով բանակում էր ծառայում։ Երեք խաղաղ բնակիչ վիրավորվել են։

Սայիդ Խդըր Հասանն այն եզդի հրամանատարներից էր, ովքեր 2014թ–ին, երբ Սինջարում տեղի ունեցավ եզդիների ցեղասպանությունը, կարողացավ զորք հավաքել, ու իր զորքով փորձեց փրկել եզդիներին, ինչը նրան մասամբ հաջողվեց»,- ասաց Բաքոյանը՝ հավելելով, որ Սայիդ Խդըր Հասանը թուրքական ուժերի կողմից սպանված արդեն երրորդ եզդի հրամանատարն է։

Եզդի ժողովրդի անունից  Բաքոյանը հայտարարեց, որ Թուրքիային դուր կգա, թե ոչ, եզդիները գնալու են իրենց մեծ նպատակի հետևից ու այդ տարածաշրջանում կառուցելու են իրենց երկիրը:

Մանրամասները՝ տեսանյութում: