Երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ․ ՔԿ

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

2021թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի բնակիչը, իր կողմից վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհով դեպի Երևան քաղաքի ուղղությամբ ընթանալիս, Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում թույլ տալով ՃԵԿ պահանջներին հակասող գործողություններ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջ կողմում գտնվող գովազդային վահանակին, այնուհետև՝ ծառին և կանգ առել:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ ավտովթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող հինգ ուղևորներից երկուսը մահացել են, իսկ վարորդը և մյուս երեք ուղևորներն ստացել են մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Հինգ ուղևորները ճանաչվել են տուժող:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են վարորդի հագին պատահարի ժամանակ եղած հագուստները, վերջինիցս վերցվել է արյան նմուշ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ:

ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է հանձնարարություն: