Թուրքիայի ընդդիմությունը Էրդողանին կոչ է անում զորքերը անհապաղ դուրս բերել Աֆղանստանից

Լուրեր

19.05.2026 | 15:41
Հայաստանի հավաքականների կազմերը ըմբշամարտի Մ-15 ԵԱ-ում
19.05.2026 | 15:36
ՄԻՊ ներկայացուցիչները ձերբակալվածներին պահելու վայրում այցելել են Օսիպյանին 
19.05.2026 | 15:34
Նիկոլ Փաշինյանը Տաշիրում է․ ՈւՂԻՂ
19.05.2026 | 15:27
ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 15:19
Ադրբեջանական միջամտության նոր դեպք ենք հայտնաբերել և ուղարկել ԵՄ դեսպանին. Արման Թաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 15:10
Նոր միջադեպ Փաշինյանի քարոզարշավին // Բաքուն հայտարարել է՝ երբ կբացվի ՀՀ-Թուրքիա սահմանը․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 15:00
ՌԴ-ն օգտագործում է ազդեցության գործակալներին Հայաստանում՝ իր նպատակներին հասնելու համար․ Մայքլ Քարփենթեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:53
Հարավային Կովկասն այլևս չպետք է պատերազմի և բախման տարածք լինի. Հիքմեթ Հաջիև
19.05.2026 | 14:44
Եկեք, էս մարդուն բոլորով ճամփեք, էս մարդը ադեկվատ չի․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:35
Տարեց տղամարդու բերանը փակեցին և թևերն ընկնելով հեռացրին ՔՊ-ի հանրահավաքից
19.05.2026 | 14:27
Ադրբեջանն իրական շահագրգռվածություն է ցուցաբերում՝ փակելու Հայաստանի հետ հակամարտության էջը. Բայրամով
19.05.2026 | 14:19
Առավոտ ասում են՝ սիրում ենք բոլորիդ, կեսօրին՝ սատկացնելու ու կզցնելու ենք բոլորիդ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:08
Իրանի խաղաղության նոր առաջարկը ներառում է պատերազմական վնասի փոխհատուցում և ամերիկյան զորքերի դուրսբերում
19.05.2026 | 14:00
230 մլն դրամ շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Արման Բաբաջանյանը
19.05.2026 | 13:51
Սի Ցզինպինը Թրամփին ասել է, որ Պուտինը «կարող է զղջալ Ուկրաինա ներխուժելու համար». FT
Բոլորը

Թուրքիայի գլխավոր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Անկարային կոչ է անում դուրս բերել թուրքական զորքերն ու ոստիկանական ուժերն Աֆղանստանից, քանի որ Թալիբանը մտել է Քաբուլ, նախագահ Աշրաֆ Գանին էլ լքել է երկիրը։ Հայտնում է Ահվալ գործակալությունը։

Թվիթերյան իր էջում Քըլըչդրօղլուն գրել է, որ Արևմուտքը, որը տեսնում է միգրացիոն վտանգը, Էրդողանի հետ կնստի բանակցային սեղանի շուրջ։

«Ավելին, նրանք նաև կաղոթեն, որ Էրդողանը հաղթի ընտրություններում»,- գրել է թուրք ընդդիմադիր գործիչը։
Բացի այդ, Քըլըչդարօղլուն ասել է․ «Մենք չպետք է մեր զինվորներին զոհաբերենք մի տեղի համար, որտեղից մյուսները փախչում են առանց հետ նայելու»,- գրել է ընդդիմադիր գործիչը։

Թուրքիան մոտ 500 զինծառայող ունի Աֆղանստանում։ Զորքերը երբեք ներգարվված չեն եղել ռազմական օպերացիաներում երկրում գտնվելու ժամանակ, սակայն այնտեղ են աֆղանական անվտանգության ուժերի պատրաստման համար և տարիներ շարունակ վերահսկել են Քաբուլի միջազգային օդանավակայանի ռազմական մասը։

Քըլըչդարօղլուն նաև ասել է, որ Արևմուտքին թույլ չեն տա Էրդողանի հետ բանակցել աֆղան միգրանտների հարցով։

«Ցանկացած բանակցությունից առաջ, անհրաժեշտ է հանրության հավանությունը»,- գրել է թուրք ընդդիմադիր գործիչը։

Էմմա Չոբանյան