Առաջիկայում կլուծվի դատավորների աշխատավարձերի բարձրացման և թոշակի հարցը. Գագիկ Ջհանգիրյան

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դատական դեպարտամենտի աշխատակազմը քաղաքացիական ծառայությունից անցում կկատարի դատական ծառայության:

Այս մասին Արագածոտնի մարզում դատարանի նորանշանակ նախագահ Գոհարիկ Խաչատրյանին ներկայացնելիս հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, նրա խոսքերն է փոխանցում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը։

«Մենք վերադառնում ենք հին համակարգին, որը ոչ միայն հնարավորություն կտա ավելի ճիշտ կազմակերպել մեր աշխատակազմերի աշխատանքները, այլ նաև կհանգեցնի դատարանների աշխատակազմերի աշխատավարձերի բարձրացմանը»,-նշեց Ջհանգիրյանը:

Սա, սակայն, սպասվող միակ փոփոխությունը չէ: Առաջիկայում կլուծվի նաև դատավորների աշխատավարձերի բարձրացման և թոշակի հարցը. «Սոցիալական ապահովության հարցը կլուծենք և ոչ միայն դատավորների, այլ նաև քննչական և դատախազական մարմինների աշխատակիցների: Ավելին ասեմ՝ գիտեք, որ հիմա ՍԴ քննարկվում է Հակակոռուպցիոն դատարանի սահամանադրականության հարցը: Նախագծում նշված է այդ դատարանների դատավորների ավելի բարձր վարձատրության հարցը, որն էլ հենց վիճարկվում է: Ուզում եմ տեղեկացնել, որ աշնանը մենք կունենանք նախագիծ, որով դատավորների աշխատավարձերն էլ կբարձրանան: Եթե չհավասարվի Հակակոռոպցիոն դատարանի դատավորների աշխատավարձերին, ապա չնչին չափով ցածր կլինի»,- ասաց Ջհանգիրյանը:

Խորհրդի նախագահի պաշտոնակատարն այցելեց Սպիտակի, Թալինի, Մարալիկի, Ապարանի նստավայրեր, տեղում ծանոթացավ ինչպես շենքային պայմաններին, այնպես էլ աշխատակիցների խնդիրներին:

Հաջորդ հանդիպումը Շիրակի մարզում էր: Այստեղ դատարանի նոր նախագահ է նշանակվել Գոռ Հարությունյանը: ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն այցելեց Գյումրու և Մարալիկի նստավայրեր: Մարզում դատարանների շենքային պայմանների վերաբերյալ բողոքները փոքրաթիվ էին. փոխարենը աշխատակազմը համալրելու, դատարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու, դատավորների քանակն ավելացնելու մասին հարցեր բարձրացվեցին: Քննարկում ծավալվեց նաև համակարգչի միջոցով գործերի բաշխման ծրագրի թերությունների և սպասվող փոփոխությունների շուրջ:

Գագիկ Ջհանգիրյանը մարզային այցի ընթացքում դատարանների կազմերին ներկայացրեց նաև Կարգադրիչների ծառայության նորանշանակ ղեկավար, գնդապետ Սուրեն Բաղդասարյանին: Խորհրդի նախագահի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ քննարկվում է Կարգադրիչների ծառայության աշխատակիցների լիազարությունների ընդլայնման հարցը՝ դատարանների անվտանգային խնդիրները լուծելու համար: