Քրեական հետախույզները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
Հասարակություն
13.08.2021 | 19:47Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 12-ին Արգիշտի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 18-ամյա Նաիրա Պ.-ն, որը մայիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Այս մասին տեղեկատվությունը ստանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։